-
Աստվածաշունչը Աստծու ուղերձն է մեզՎայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
-
-
6. Գիրք բոլորի համար
Աստվածաշունչը աշխարհում ամենաշատ թարգմանված և տարածված գիրքն է։ Կարդացեք Գործեր 10։34, 35 և քննարկեք հետևյալ հարցերը։
Ինչո՞ւ է Աստված ուզում, որ իր Խոսքը այդքան շատ լեզուներով թարգմանվի և տարածվի։
Աստվածաշնչի վերաբերյալ ո՞ր փաստը ամենաշատը հետաքրքրեց քեզ։
Երկրագնդի բնակչության գրեթե
100%-ին
Աստվածաշունչը հասանելի է
իրեն հասկանալի լեզվով
Այն հասանելի է ավելի քան
3 000
լեզուներով
մասնակի կամ ամբողջությամբ
5 000 000 000
Աստվածաշունչը իր տպաքանակով գերազանցել է
ցանկացած այլ գրքի
-
-
Դու կարող ես լինել Եհովայի ընկերըՎայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
-
-
3. Ովքե՞ր կարող են դառնալ Եհովայի ընկերները
Եհովան սիրում է բոլոր մարդկանց, «բայց Նրա մտերմությունը ուղղամիտների հետ է» (Առակներ 3։32)։ Եհովան ուզում է, որ իր ընկերները ձգտեն անել այն, ինչ նա բարի է համարում, և խուսափեն այն բաներից, որոնք չար են նրա աչքում։ Ոմանք գուցե մտածեն, թե երբեք չեն կարողանա ապրել Աստծու սահմանած բարու և չարի չափանիշներով։ Այնուամենայնիվ, Եհովան մեծ սիրտ ունի։ Նա ընդունում է այն բոլոր մարդկանց, ովքեր իսկապես սիրում են իրեն և իրենց լավագույնն են անում, որ հաճեցնեն Աստծուն (Սաղմոս 147։11; Գործեր 10։34, 35)։
-
-
Նպաստիր ժողովի միասնությանըՎայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
-
-
4. Հաղթահարիր նախապաշարումներդ
Մենք ցանկանում ենք սիրել մեր բոլոր եղբայրներին, սակայն հնարավոր է՝ դժվարանանք շփվել մեզնից տարբերվող մարդկանց հետ։ Ի՞նչը կարող է օգնել։ Կարդացեք Գործեր 10։34, 35, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։
Եհովան ամեն տեսակ մարդկանց ընդունում է որպես իր Վկաներ։ Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել նրան այդ հարցում։
Ձեզ մոտ տարածված ո՞ր նախապաշարումներից ես ցանկանում խուսափել։
Կարդացեք 2 Կորնթացիներ 6։11–13 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։
Քո կարծիքով՝ ինչպե՞ս կարող ես ավելի մտերիմ լինել այն մարդկանց հետ, որոնք նման չեն քեզ։
-