-
Նրանք լցված էին «ուրախությամբ և սուրբ ոգով»«Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
-
-
1-2. Բառնաբասի և Սողոսի նշանակումը ինչո՞վ էր յուրահատուկ, և նրանց ծառայությունը ինչպե՞ս էր նպաստելու Գործեր 1։8-ի կատարմանը։
ԱՆՏԻՈՔԻ ժողովը ցնծության մեջ է։ Սուրբ ոգին այնտեղի մարգարեներից և ուսուցիչներից Բառնաբասին ու Սողոսին է ընտրել, որ բարի լուրը քարոզեն հեռավոր վայրերումa (Գործ. 13։1, 2)։ Ճիշտ է, մինչ այս էլ են միսիոներներ ուղարկվել, սակայն նրանք շրջել են այնպիսի տարածքներում, որտեղ քրիստոնյաներ արդեն եղել են (Գործ. 8։14; 11։22)։ Բայց այս անգամ Բառնաբասն ու Սողոսը գնալու են այնպիսի վայրեր, որտեղ մարդիկ հիմնականում չեն լսել բարի լուրը։ Նրանց ուղեկցելու է Հովհաննես Մարկոսը՝ որպես սպասավոր։
2 Մոտ 14 տարի առաջ Հիսուսն իր հետևորդներին ասել էր. «Դուք.... իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 1։8)։ Անկասկած, Բառնաբասի և Սողոսի միսիոներական նշանակումը մեծապես կնպաստեր Հիսուսի այս մարգարեական խոսքերի կատարմանը։b
-
-
Նրանք լցված էին «ուրախությամբ և սուրբ ոգով»«Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
-
-
4. ա) Բառնաբասն ու Սողոսն ինչպե՞ս նշանակում ստացան, և ինչպե՞ս արձագանքեցին մյուս քրիստոնյաները։ բ) Ինչպե՞ս կարող ենք աջակցել նրանց, ովքեր աստվածապետական նշանակումներ են ստանում։
4 Իսկ այդ «գործի համար» ինչո՞ւ հենց Բառնաբասն ու Սողոսն ընտրվեցին (Գործ. 13։2)։ Աստվածաշունչը չի պատասխանում այս հարցին, սակայն ցույց է տալիս, որ նրանք սուրբ ոգով նշանակվեցին։ Սուրբ Գրքում նաև չի ասվում, որ Անտիոքի մարգարեները և ուսուցիչները վիճարկեցին այդ որոշումը։ Ընդհակառակը, նրանք ամբողջ սրտով աջակցեցին նոր միսիոներներին։ Պատկերացնո՞ւմ ես, թե Բառնաբասն ու Սողոսը որքան ուրախացան, երբ նրանց հոգևոր եղբայրները, նախանձի նշույլ անգամ չցուցաբերելով, «ծոմ պահեցին, աղոթեցին, իրենց ձեռքերը դրեցին նրանց վրա և ուղարկեցին» (Գործ. 13։3)։ Մենք նույնպես պետք է ի սրտե աջակցենք այն անհատներին, ովքեր նշանակումներ են ստանում, այդ թվում՝ ժողովի վերակացուներին։ Նախանձելու փոխարեն պետք է «սիրով լի մեծագույն գնահատանք ցույց տանք իրենց կատարած աշխատանքի համար» (1 Թեսաղ. 5։13)։
-