-
«Կայսրի՛ն եմ բողոքում»2001 Դիտարան | դեկտեմբեր 15
-
-
Հարձակվելով մի անպաշտպան մարդու վրա՝ ամբոխը սկսում է ծեծել նրան։ Նրանց կարծիքով այդ մարդը մահվան է արժանի։ Եվ հենց այն պահին, երբ թվում է, թե այդ զոհն արդեն մահանալու է, հայտնվում են զինվորները և մեծ դժվարությամբ ազատում նրան կատաղի ամբոխի ձեռքից։ Այդ մարդը Պողոս առաքյալն էր։ Հարձակվողները՝ նրա քարոզները զայրույթով մերժող հրեաները, որոնք մեղադրում էին նրան տաճարը պղծելու մեջ։ Իսկ փրկողները հռոմեացիներ էին՝ Կլավդիոս Լիսիասի գլխավորությամբ։ Խառնաշփոթության ժամանակ Պողոսին ձերբակալեցին՝ որպես հավանական հանցագործի։
Իսկ թե ինչ տեղի ունեցավ այդ ձերբակալությունից հետո, կարելի է կարդալ «Գործք առաքելոց» գրքի վերջին յոթ գլուխներում։ Պետք է նշել, սակայն, որ եթե որոշ գիտելիքներ ձեռք բերենք Պողոսի կենսագրության, նրա դեմ հարուցված մեղադրանքների, ինչպես նաև նրա պաշտպանվելու ձևի ու Հռոմում կիրառվող պատժամիջոցների վերաբերյալ, ապա ավելի լավ կհասկանանք այդ գլուխները։
-
-
«Կայսրի՛ն եմ բողոքում»2001 Դիտարան | դեկտեմբեր 15
-
-
Երուսաղեմում կարգ ու կանոն պաշտպանելը Կլավդիոս Լիսիասի պարտականության մեջ էր մտնում։ Նրա վերադասը՝ Հրեաստանի հռոմեացի կառավարիչը, նստում էր Կեսարիայում։ Ուստի՝ այն, ինչ Պողոսի դեպքում ձեռնարկեց Լիսիասը, կարելի է մեկնաբանել որպես անհատին բռնությունից պաշտպանելու և հասարակության հանգիստը խախտողին կալանքի տակ առնելու համար ձեռք առնված գործողություն։ Հրեաների արձագանքը ստիպեց նրան բանտարկյալին ուղարկել Անտոնիոսի ամրոցում գտնվող զորանոցը (Գործք 21։27–22։24)։
-