-
Ազնիվ եղիր ամեն ինչումՎայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
-
-
2. Ինչպե՞ս կարող ենք առօրյայում ազնվություն դրսևորել
Եհովան ուզում է, որ «ճշմարտությունն ասենք իրար» (Զաքարիա 8։16, 17)։ Ի՞նչ առումով։ Անկախ նրանից՝ խոսում ենք մեր ընտանիքի անդամների, աշխատակիցների, հավատակիցների թե պաշտոնյաների հետ՝ մենք չենք ստում և մոլորեցնող տեղեկություններ չենք հայտնում։ Ազնիվ մարդիկ ուրիշներից չեն գողանում և չեն շորթում (կարդա Առակներ 24։28 և Եփեսացիներ 4։28)։ Նրանք նաև վճարում են բոլոր հարկերը (Հռոմեացիներ 13։5–7)։ Այս և նման այլ կերպերով մենք «ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբրայեցիներ 13։18)։
-
-
Ինչ է նշանակում չեզոք լինելՎայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
-
-
ԴԱՍ 45
Ինչ է նշանակում չեզոք լինել
Հիսուսն ասաց, որ իր հետևորդները չպետք է «աշխարհի մի մասը» լինեն (Հովհաննես 15։19)։ Դա նշանակում է, որ մենք պետք է չեզոք լինենք և չներքաշվենք քաղաքականության ու պատերազմների մեջ։ Սակայն միշտ չէ, որ հեշտ է չեզոք լինել. այս դիրքորոշման պատճառով գուցե ծաղրանքի արժանանանք։ Իսկ ինչպե՞ս կարող ենք չեզոք լինել և շարունակել նվիրված մնալ Եհովային։
1. Ինչպե՞ս են ճշմարիտ քրիստոնյաները վերաբերվում մարդկային կառավարություններին
Քրիստոնյաները հարգում են կառավարություններին։ Մենք վարվում ենք Հիսուսի՝ «կայսրինը կայսրին տվեք» խոսքերի համաձայն և հնազանդվում ենք այն երկրի օրենքներին, որտեղ ապրում ենք, օրինակ՝ վճարում ենք հարկերը (Մարկոս 12։17)։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մարդկային կառավարությունները գոյություն ունեն, քանի որ Աստված է թույլ տվել (Հռոմեացիներ 13։1)։ Ուստի մենք հասկանում ենք, որ մարդկանց իշխանությունը հարաբերական է, կամ՝ սահմանափակ։ Մարդկության խնդիրների լուծման համար մենք մեր հույսը դրել ենք Աստծու և նրա երկնային Թագավորության վրա։
2. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր չեզոքությունը
Հիսուսի պես մենք էլ չենք միջամտում քաղաքականությանը։ Երբ մարդիկ տեսան Հիսուսի հրաշքներից մեկը և փորձեցին նրան թագավոր դարձնել, նա թույլ չտվեց (Հովհաննես 6։15)։ Իսկ ինչո՞ւ։ Հետագայում նա ասաց. «Իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ» (Հովհաննես 18։36)։ Որպես Հիսուսի աշակերտներ՝ մենք տարբեր կերպերով կարող ենք ցույց տալ մեր չեզոքությունը։ Օրինակ՝ մենք չենք մասնակցում պատերազմներին (կարդա Միքիա 4։3)։ Մենք հարգում ենք ազգային խորհրդանիշները, որոնցից մեկը դրոշն է, սակայն չենք պաշտում դրանք (1 Հովհաննես 5։21)։ Մենք չենք սատարում կամ ընդդիմանում որևէ քաղաքական կուսակցության կամ թեկնածուի։ Այս և այլ կերպերով մենք փաստում ենք, որ ամբողջությամբ նվիրված ենք Աստծու կառավարությանը՝ Թագավորությանը։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Նկատի առ որոշ իրավիճակներ, որոնց ժամանակ կարող է փորձվել չեզոքությունդ, և տես, թե ինչպես կարող ես կայացնել աստվածահաճո որոշումներ։
3. Ճշմարիտ քրիստոնյաները չեզոք են
Հիսուսն ու իր աշակերտները օրինակ են մեզ համար։ Կարդացեք Հռոմեացիներ 13։1, 5–7 և 1 Պետրոս 2։13, 14 համարները, այնուհետև դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հետևյալ հարցերը։
Ինչո՞ւ պետք է հարգենք մարդկային իշխանություններին։
Ի՞նչ կերպերով կարող ենք ցույց տալ, որ հպատակվում ենք նրանց։
Պատերազմների ժամանակ որոշ ազգեր կարող են պնդել, թե չեզոք են, սակայն իրականում աջակցեն հակամարտող կողմերին։ Ո՞րն է իսկական չեզոքությունը։ Կարդացեք Հովհաննես 17։16, այնուհետև դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հետևյալ հարցը։
Ի՞նչ է նշանակում չեզոք լինել։
Ինչպե՞ս վարվել, երբ մարդկային իշխանությունները պահանջում են անել մի բան, ինչը հակասում է Աստծու օրենքներին։ Կարդացեք Գործեր 5։28, 29 և դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։
Եթե հակասություն է առաջանում մարդկանց և Աստծու սահմանած օրենքների միջև, ո՞ւմ պետք է հնազանդվենք։
Ի՞նչ իրավիճակներ կարող ես նշել, որոնց ժամանակ քրիստոնյաները չեն հնազանդվի մարդկային իշխանություններին։
4. Չեզոք եղիր մտքով և գործով
Կարդացեք 1 Հովհաննես 5։21, այնուհետև դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հետևյալ հարցերը։
Այենգեն ինչո՞ւ չանդամակցեց քաղաքական կուսակցությանը և չմասնակցեց դրոշին պատիվ տալու արարողությանը։
Քո կարծիքով՝ դա իմաստո՞ւն որոշում էր։
Ուրիշ ի՞նչ իրավիճակներում կարող է փորձվել մեր չեզոքությունը։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։
Ինչպե՞ս կարող ենք չեզոք մնալ, երբ հետևում ենք միջազգային սպորտային մրցաշարերին։
Ինչպե՞ս կարող ենք չեզոք մնալ, անգամ երբ իշխանությունների որոշումները անձամբ մեզ են առնչվում։
Ինչպե՞ս կարող են լրատվամիջոցները կամ շրջապատի մարդիկ ազդել մեր չեզոքության վրա։
ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ ՀԱՐՑՆԵՆ. «Ինչո՞ւ պատիվ չեք տալիս դրոշին և չեք երգում ազգային հիմնը»։
Ի՞նչ կպատասխանես։
ԱՄՓՈՓՈՒՄ
Քրիստոնյաները ամեն ջանք թափում են, որ մտքով, խոսքով ու գործով չեզոք լինեն։
Վերհիշենք
Մարդկային իշխանությունների հանդեպ ի՞նչ պարտականություններ ունենք։
Ինչո՞ւ ենք քաղաքական առումով չեզոք։
Ո՞ր իրավիճակներում կարող է փորձվել մեր չեզոքությունը։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Չեզոք մնալու համար ի՞նչ զոհողություններ անելու կարիք գուցե ունենանք։
Ընտանիքներն ինչպե՞ս կարող են նախօրոք պատրաստվել չեզոքության փորձություններին։
Ինչո՞ւ կարող ենք ասել, որ մարդու կյանքում մեծագույն պատիվը սեփական երկիրը պաշտպանելը չէ։
Քննիր, թե ինչպես կարող ես «աշխարհի մի մասը» չլինել, երբ աշխատանքի վերաբերյալ որոշում ես կայացնում։
«Ամեն մէկն իր բեռը պիտի վեր առնէ» («Դիտարան», 2006 թ. մարտի 15)
-