-
Արտացոլե՛ք Քրիստոսի մտածելակերպը2000 Դիտարան | սեպտեմբեր 1
-
-
4, 5. Հիսուսի մտածելակերպի ո՞ր կողմն է բացահայտված Հռովմայեցիս 15։1–3-ում, և ինչպե՞ս կարող են քրիստոնյաները դա ընդօրինակել։
4 Ի՞նչ է նշանակում ունենալ Հիսուս Քրիստոսի մտածելակերպը։ Հռոմեացիներին ուղղված Պողոսի թղթի 15–րդ գլուխը օգնում է պատասխանել այդ հարցին։ Այս գլխի առաջին համարներում Պողոսը Հիսուս Քրիստոսի աչքի ընկնող հատկություններից մեկն է հիշատակում՝ ասելով. «Մենք, որ ուժեղ ենք հաւատի մէջ, պարտաւոր ենք թոյլերի տկարութիւնը տանել եւ միայն մե՛զ համար հաճելի չլինել. այլ մեզնից իւրաքանչիւր ոք թող ընկերոջը հաճելի լինի ի շինութիւն բարի գործերի. քանզի Քրիստոս էլ ոչ թէ.... իրեն հաճելի եղաւ, այլ, ինչպէս եւ գրուած է. «Քեզ նախատողների նախատինքներն իմ վրայ ընկան»» (Հռովմայեցիս 15։1–3)։
-
-
Արտացոլե՛ք Քրիստոսի մտածելակերպը2000 Դիտարան | սեպտեմբեր 1
-
-
6. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին, երբ կշտամբանքի ու հակառակության ենք հանդիպում։
6 Հիսուսին բնորոշ էր նաև դրական մտածելակերպն ու գործելակերպը։ Նա երբեք թույլ չէր տալիս, որ Աստծուն ծառայելու իր վճռականությունը որևէ կերպ բացասական ազդեցության ենթարկվի ուրիշների կողմից. մենք նույնպես պիտի ձգտենք այդպես վարվել։ Երբ Հիսուսին կշտամբում ու հալածում էին Աստծուն հավատարմորեն ծառայելու համար, նա համբերատարությամբ, առանց գանգատվելու տանում էր այդ բոլորը։ Հիսուսը գիտեր, որ նրանք, ովքեր ջանալու էին ընկերոջը հաճելի լինել «ի շինութիւն բարի գործերի», հակառակության էին հանդիպելու անհավատ ու իրենց չհասկացող աշխարհի կողմից։
7. Ինչպե՞ս էր Հիսուսը համբերություն դրսևորում, և ինչո՞ւ մենք պետք է նույնը անենք։
7 Հիսուսն ուրիշ կերպ էլ էր պատշաճ տրամադրվածություն դրսևորում։ Նա Եհովայի հանդեպ երբեք անհամբերություն չցուցաբերեց, այլ համբերատարությամբ սպասեց նրա նպատակների իրականացմանը (Սաղմոս 110։1; Մատթէոս 24։36; Գործք 2։32–36; Եբրայեցիս 10։12, 13)։ Հիսուսն անհամբեր չէր նաև իր հետևորդների հանդեպ։ Նա ասում էր. «Սովորեցէ՛ք ինձնից». նա «հեզ» էր, նրա ուսուցումները ամրապնդող ու կենարար էին, և քանի որ «սրտով խոնարհ» էր, երբեք մեծամտություն ու ինքնահավանություն չցուցաբերեց (Մատթէոս 11։29)։ Պողոսը խրախուսում է ընդօրինակել Հիսուսի մտածողությանը բնորոշ այս գծերը՝ ասելով. «Ձեզանից իւրաքանչիւրը թող խորհի այն, ինչ որ կայ Քրիստոս Յիսուսի մէջ, որը Աստծու կերպարանքով էր, բայց Աստծուն հաւասար լինելը յափշտակութիւն չհամարեց [«չմտածեց զավթման մասին, այսինքն՝ Աստծուն հավասար լինելու», ՆԱ], այլ իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն» (Փիլիպպեցիս 2։5–7)։
8, 9. ա) Ինչո՞ւ է անհրաժեշտ զարգացնել ոչ եսասիրական մտածելակերպ։ բ) Ինչո՞ւ հարկ չկա վհատվելու, երբ չենք կարողանում կատարելապես հետևել Հիսուսի թողած օրինակին, և այդ առնչությամբ ինչպե՞ս է Պողոսը լավ օրինակ հանդիսանում։
8 Հեշտ է ասել, որ ցանկանում ենք ծառայել ուրիշներին և նրանց շահերը գերադասել մեր անձնականից։ Սակայն անկեղծորեն քննելով մեր մտածելակերպը, գուցե պարզենք, որ իրականում այնքան էլ հակված չենք այդպես վարվելու։ Ինչո՞ւ։ Նախ՝ մենք Ադամից ու Եվայից ժառանգել ենք նրանց բնավորության եսասիրական գծերը. երկրորդ՝ մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ամեն կերպ խրախուսվում է եսասիրությունը (Եփեսացիս 4։17, 18)։ Եսասիրական մտածողությունից խուսափելու համար հաճախ անհրաժեշտ է այնպիսի մտածողություն զարգացնել, որը հակառակ է մեր բնածին անկատար էությանը։ Դրա համար պահանջվում է վճռականություն և ջանք։
-