-
Հիսուսի հարությունը. իրականությո՞ւն է2013 Դիտարան | մարտ 1
-
-
Հին Կորնթոսում որոշ քրիստոնյաներ կասկածներ ունեին այս հարցի վերաբերյալ, ուրիշներն էլ հարությանն ընդհանրապես չէին հավատում։ Ուստի Պողոս առաքյալն այնտեղի քրիստոնյաներին ուղղված իր առաջին նամակում Հիսուսի հարության վերաբերյալ որոշ հետևություններ է անում։ Նա գրում է. «Եթե իրոք մահացածների հարություն չկա, ուրեմն Քրիստոսն էլ հարություն չի առել։ Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, անշուշտ, մեր քարոզչությունը իզուր է, և մեր հավատն էլ է իզուր։ Դեռ ավելին, ստացվում է՝ մենք նաև Աստծու սուտ վկաներ ենք.... ձեր հավատն անօգուտ է, և դուք դեռ ձեր մեղքերի մեջ եք.... Քրիստոսի այն հետևորդներն էլ, ովքեր ննջեցին մահվան քնով, կործանվեցին» (1 Կորնթացիներ 15։13–18)։
«Նա միանգամից երևաց ավելի քան հինգ հարյուր եղբայրների.... Դրանից հետո երևաց Հակոբոսին, ապա՝ բոլոր առաքյալներին, իսկ բոլորից հետո երևաց նաև ինձ» (1 Կորնթացիներ 15։6–8)։
-
-
Հիսուսի հարությունը. իրականությո՞ւն է2013 Դիտարան | մարտ 1
-
-
Ավելին։ Եթե Քրիստոսը հարություն չի առել, քրիստոնեական հավատն իզուր է, դատարկ և հիմնված ստի վրա։ Ստացվում է, որ Պողոսը և մյուս առաքյալները սուտ են խոսել ոչ միայն Հիսուսի հարության մասին, այլև այն անձնավորության, ով հարություն է տվել նրան՝ Եհովա Աստծու։ Բացի այդ, սուտ է նաև այն պնդումը, որ Քրիստոսը «մահացավ մեր մեղքերի համար», քանի որ եթե Փրկիչը չի փրկվել մահից, ինչպե՞ս կարող էր փրկել ուրիշներին (1 Կորնթացիներ 15։3)։ Դա նշանակում է, որ այն քրիստոնյաները, ովքեր հանուն իրենց հավատի նահատակվել են, խաբված են եղել հարություն առնելու հույսով։
-