-
Կդիմանա՞ աշխատանքդ կրակին1998 Դիտարան | նոյեմբեր 1
-
-
5. Ո՞վ է քրիստոնեական ժողովի հիմքը, և ի՞նչ մարգարեություն էր այդ մասին տրվել։
5 «Ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրուած այն հիմքը, որ Յիսուս Քրիստոսն է»,— գրում է Պողոսը (Ա Կորնթացիս 3։11)։ Սա առաջին դեպքը չէր, երբ Քրիստոսը նմանեցվում էր հիմքի։ Եսայիա 28։16–ում կարդում ենք հետևյալ մարգարեությունը. «Այսպէս է ասում Եհովայ Տէրը. Ահա ես եմ որ Սիօնումը դրել եմ վէմը, ընտիր վէմ, պատուական անկիւն, հաստատահիմն հիմունք»։ Եհովան վաղուց արդեն մտադրվել էր, որ իր Որդին պետք դառնա քրիստոնեական ժողովի հիմքը (Սաղմոս 117։22; Եփեսացիս 2։19—22; Ա Պետրոս 2։4—6)։
6. Ինչպե՞ս Պողոսը ճիշտ հիմք դրեց կորնթացի քրիստոնյաների համար։
6 Իսկ ի՞նչն է հիմք հանդիսանում յուրաքանչյուր քրիստոնյայի համար։ Ինչպես նշեց Պողոսը, ճշմարիտ քրիստոնյայի համար Աստծո Խոսքում հիշատակված հիմքից՝ Հիսուս Քրիստոսից բացի, ոչ մի ուրիշ հիմք գոյություն չունի։ Պողոսն, անշուշտ, հենց այդ հիմքն էր դրել։ Նա չփորձեց Կորնթոսում, որտեղ փիլիսոփայությունը մեծապես հարգված էր, մարդկանց տպավորել աշխարհիկ իմաստությամբ։ Պողոսը քարոզում էր «խաչուած Քրիստոսին», ինչը ազգերը «յիմարութիւն» էին համարում (Ա Կորնթացիս 1։23)։ Պողոսը սովորեցնում էր, որ Եհովայի նպատակների մեջ գլխավոր դերը պատկանում է Հիսուսին (Բ Կորնթացիս 1։20; Կողոսացիս 2։2, 3)։
-
-
Կդիմանա՞ աշխատանքդ կրակին1998 Դիտարան | նոյեմբեր 1
-
-
8. Ինչպե՞ս ենք Քրիստոսին որպես հիմք դնում ապագա աշակերտների հավատի համար։
8 Երբ Քրիստոսին որպես հիմք ենք դնում մեր հավատի համար, նրան չենք ներկայացնում մսուրում պառկած անօգնական մանուկի տեսքով, ոչ էլ որպես Եհովային հավասար, Երրորդության մի մաս։ Նման գաղափարները հիմնված չեն Աստվածաշնչի վրա և միայն կեղծ քրիստոնյաների հավատի հիմքն են հանդիսանում։ Իսկ մենք սովորեցնում ենք, որ նա երբևիցե ապրած մեծագույն մարդն է եղել, որ իր կատարյալ կյանքը տվել է հանուն մեզ և այժմ երկնքում Եհովայի կողմից նշանակված Թագավոր է (Հռովմայեցիս 5։8; Յայտնութիւն 11։15)։ Մենք նաև մեզ հետ միասին ուսումնասիրող անձանց հորդորում ենք քայլել Հիսուսի հետքերով և ընդօրինակել նրա հատկությունները (Ա Պետրոս 2։21)։ Ուզում ենք, որ այդ մարդկանց սրտին հասնեն ծառայության մեջ Հիսուսի ցուցաբերած եռանդը, խոնարհների ու հարստահարվողների հանդեպ նրա դրսևորած կարեկցանքը, ողորմածությունը՝ սեփական մեղքերի տակ հեծեծողների նկատմամբ և իրեն բաժին ընկած բոլոր փորձությունների ժամանակ դրսևորած խիզախությունը։ Անշուշտ, Հիսուսը հոյակապ հիմք է։ Սակայն ի՞նչն է հաջորդում հիմքին։
-