-
«Ձեր ազատագրումը մոտենում է»2015 Դիտարան | հուլիս 15
-
-
14, 15. Ի՞նչ հավաք տեղի կունենա Մագոգի Գոգի հարձակումը սկսելուց հետո, և ի՞նչ է ներառում այդ հավաքը։
14 Ի՞նչ տեղի կունենա այն բանից հետո, երբ Մագոգի Գոգը սկսի հարձակումը Աստծու ժողովրդի վրա։ Մատթեոսի և Մարկոսի Ավետարաններում արձանագրված է նույն դեպքը. «[Մարդու Որդին] կուղարկի հրեշտակներին ու կհավաքի իր ընտրյալներին չորս կողմերից՝ երկրի ծայրից մինչև երկնքի ծայրը» (Մարկ. 13։27; Մատթ. 24։31)։ Այս հավաքը չի վերաբերում օծյալների սկզբնական հավաքին, ոչ էլ վերաբերում է օծյալ մնացորդի վերջնական կնքմանը (Մատթ. 13։37, 38)։ Կնքումը տեղի է ունենում նախքան մեծ նեղությունը սկսելը (Հայտն. 7։1–4)։ Ուրեմն ի՞նչ է այս հավաքը, որի մասին հիշատակեց Հիսուսը։ Դա այն ժամանակն է, երբ 144000-ի մնացորդը կստանա իր երկնային վարձատրությունը (1 Թեսաղ. 4։15–17; Հայտն. 14։1)։ Այս իրադարձությունը տեղի կունենա Մագոգի Գոգի հարձակումը սկսելուց մի որոշ ժամանակ անց (Եզեկ. 38։11)։ Հետո կկատարվեն Հիսուսի հետևյալ խոսքերը. «Այդ ժամանակ արդարները արևի նման կշողան իրենց Հոր թագավորության մեջ» (Մատթ. 13։43)։b
15 Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ օծյալները «կհափշտակվեն»։ Քրիստոնյա աշխարհում շատերը հավատում են, որ համաձայն այս ուսմունքի՝ քրիստոնյաները պետք է մարմնով հափշտակվեն երկրից։ Հետո նրանք ակնկալում են, որ Հիսուսը տեսանելի կերպով կվերադառնա, որպեսզի իշխի երկրի վրա։ Սակայն Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ «մարդու Որդու նշանը» կերևա երկնքում, և Հիսուսը կգա «երկնքի ամպերի վրա» (Մատթ. 24։30)։ Այս երկու արտահայտություններն էլ ցույց են տալիս, որ Հիսուսի վերադարձը անտեսանելի է լինելու։ Բացի այդ, «միսն ու արյունը չեն կարող Աստծու թագավորությունը ժառանգել»։ Հետևաբար, նրանք, ովքեր երկինք կվերցվեն, նախ պետք է «փոխվեն հանկարծակի, մեկ ակնթարթում, վերջին փողի հնչելու ժամանակ»c (կարդա՛ 1 Կորնթացիներ 15։50–53)։ Ուստի տարածված սխալ պատկերացումի պատճառով մենք թեև այստեղ չենք օգտագործում «հափշտակվել» բառը, բայց մի բան հստակ է՝ հավատարիմ օծյալ մնացորդը կհավաքվի մի ակնթարթում։
-
-
«Ձեր ազատագրումը մոտենում է»2015 Դիտարան | հուլիս 15
-
-
c Մարմինները այն օծյալների, որոնք կենդանի կլինեն այդ ժամանակ, չեն վերցվի երկինք (1 Կորնթ. 15։48, 49)։ Նրանց մարմինները, ըստ ամենայնի, կանհետանան այն նույն կերպով, ինչպես որ եղավ Հիսուսի մարմնի պարագայում։
-