-
Գնահատենք «մարդկանց տեսքով պարգևներին»1999 Դիտարան | հունիս 1
-
-
«Առաւելագոյն սիրոյ արժանի համարեցէք նրանց»
14, 15. ա) Ըստ Ա Թեսաղոնիկեցիս 5։12, 13 խոսքերի՝ երեցներն ինչո՞ւ են մեր սիրուն արժանի։ բ) Ինչո՞ւ կարելի է ասել, որ երեցները «ծանր աշխատողներ» են։
14 «Մարդկանց տեսքով պարգևների» նկատմամբ մեր գնահատանքը կարող ենք դրսևորել նաև նրանց հանդեպ սեր ցուցաբերելով։ Թեսաղոնիկեի ժողովին գրած նամակում Պողոսը զգուշացրեց ժողովի անդամներին. «Ճանաչէք եւ գնահատէք ձեր վաստակաւորներին [«ծանր աշխատողներին», ՆԱ], Տիրոջ կողմից ձեր վրայ նշանակուած վերակացուներին, ինչպէս նաեւ ձեզ խրատողներին. եւ առաւելագոյն սիրոյ արժանի համարեցէք նրանց՝ իրենց աշխատանքի համար» (Ա Թեսաղոնիկեցիս 5։12, 13)։ «Ծանր աշխատողներ» արտահայտությունը մի՞թե չի բնութագրում այն երեցներին, ովքեր անշահախնդիր անձնվիրությամբ աշխատում են մեր բարօրության համար։ Եկեք մի պահ մտածենք այս թանկագին եղբայրների ծանրաբեռնվածության մասին։
-
-
Գնահատենք «մարդկանց տեսքով պարգևներին»1999 Դիտարան | հունիս 1
-
-
16. Նկարագրե՛ք երեցների հանդեպ սեր ցուցաբերելու տարբեր ձևերը։
16 Իսկ ինչպե՞ս կարող ենք սեր ցուցաբերել նրանց հանդեպ։ Աստվածաշնչի առակներից մեկում ասվում է. «Խօսքն իր ժամանակին ի՜նչ լաւ է» (Առակաց 15։23; 25։11)։ Մեր անկեղծ գնահատանքի և խրախուսիչ խոսքերը ցույց կտան, որ գիտենք նրանց աշխատանքի գինը։ Նաև կարևոր է խելամիտ լինել և չափից ավել չակնկալել մեր երեցներից։ Մի կողմից՝ մենք մեզ ազատ պիտի զգանք՝ օգնության համար նրանց դիմելու հարցում։ Պահեր են լինում, երբ ‘մեր սիրտը դողում է մեզանում’, և մենք Աստծո Խոսքն «ուսուցանելու ընդունակ» այդ մարդկանց կարիքն ենք զգում Սուրբ գրքի միջոցով քաջալերություն, առաջնորդություն կամ խորհուրդ ստանալու համար (Սաղմոս 55։4; Ա Տիմոթէոս 3։2)։ Մյուս կողմից՝ չպիտի մոռանանք, որ երեցի՝ մեզ տրամադրելիք ժամանակը սահմանափակ է, քանի որ նա չի կարող անուշադրության մատնել իր ընտանիքի կամ ժողովի մյուս անդամների պահանջները։ «Կարեկից» լինելով նման ժրաջան եղբայրների նկատմամբ՝ անխոհեմ պահանջներ չենք ներկայացնի նրանց (Ա Պետրոս 3։8)։ Դրա փոխարեն, եկեք բարձր գնահատենք թե՛ այն ժամանակը, և թե՛ այն ուշադրությունը, որ նրանք կարող են ողջամտորեն մեզ հատկացնել (Փիլիպպեցիս 4։5)։
17, 18. Երեցների կանայք ի՞նչ զոհաբերություններ են թույլ տալիս, և ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ըստ արժանվույն ենք գնահատում այս հավատարիմ քույրերին։
17 Իսկ ի՞նչ կարելի է ասել երեցների կանանց մասին։ Մի՞թե նրանք էլ արժանի չեն մեր սիրուն։ Ամենից առաջ, նրանք իրենց ամուսիններին կիսով չափ «նվիրել» են ժողովին։ Սա հաճախ զոհաբերություններ է պահանջում իրենց կողմից։ Երբեմն անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի երեկոյան ժամերին երեցները զբաղվեն ժողովի հարցերով, մինչդեռ այդ ժամանակը նրանք կարող էին անցկացնել ընտանիքի հետ միասին։ Բազմաթիվ ժողովներում հավատարիմ քրիստոնյա կանայք պատրաստակամությամբ նման զոհաբերություններ են թույլ տալիս, որպեսզի իրենց ամուսիններն ի վիճակի լինեն խնամելու Եհովայի գառներին (համեմատեք Բ Կորնթացիս 12։15)։
18 Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ըստ արժանվույն գնահատում ենք նման քույրերին։ Իհարկե, պետք է մեր գնահատանքը ցույց տանք՝ նրանց ամուսիններին չափից ավել պահանջներ չներկայացնելով։ Բացի այդ, եկեք չմոռանանք գնահատանքի պարզ խոսքերի զորության մասին։ «Մեղրի խորիսխ է վայելուչ խօսքը. քաղցր է հոգիին, եւ բժշկութիւն՝ ոսկորներին»,— ասվում է Առակաց 16։24–ում։ Նկատի առնենք մի դեպք։ Ժողովի հանդիպումներից մեկի ավարտից հետո ամուսնական մի զույգ դիմեց երեցին իր անչափահաս որդու հարցով։ Մինչ երեցը զրուցում էր, նրա կինը համբերությամբ սպասում էր նրան։ Զրույցից հետո վերոհիշյալ պատանու մայրը մոտեցավ երեցի կնոջն ու ասաց. «Ես շատ շնորհակալ եմ քեզ այն րոպեների համար, որ տրամադրեց քո ամուսինը մեր ընտանիքին օգնելու նպատակով»։ Գնահատանքի այս պարզ, սիրալիր խոսքերը իրոք հուզեցին երեցի կնոջը։
-