-
Տես Աստծուն ծառայողի ու չծառայողի տարբերությունը2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում) | հունվար
-
-
3. Ո՞ւմ են բնորոշ 2 Տիմոթեոս 3։2–5 համարներում թվարկված հատկությունները։
3 «Վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ են լինելու»,— գրեց Պողոս առաքյալը։ Այնուհետև նա թվարկեց 19 բացասական հատկություն, որոնք բնորոշ էին լինելու մեր ժամանակաշրջանում ապրող մարդկանց։ Պողոսը նմանատիպ հատկություններ է թվարկում նաև Հռոմեացիներ 1։29–31 համարներում։ Սակայն Տիմոթեոսին գրած իր նամակում նա օգտագործում է բառեր, որոնք Քրիստոնեական Հունարեն Գրությունների մյուս հատվածներում չեն հանդիպում։ Աստծուն տհաճ հատկությունները թվարկելուց առաջ Պողոսն ասում է՝ «մարդիկ կլինեն....»։ Խոսքը թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մասին է։ Սակայն ոչ բոլոր մարդիկ են այդպիսի հատկություններ դրսևորում։ Ճշմարիտ քրիստոնյաներին բոլորովին այլ հատկություններ են բնորոշ (կարդա Մաղաքիա 3։18)։
-
-
Տես Աստծուն ծառայողի ու չծառայողի տարբերությունը2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում) | հունվար
-
-
4. Ինչպե՞ս կնկարագրես հպարտ մարդկանց։
4 Պողոսը նախ նշեց, որ վերջին օրերում մարդիկ լինելու են անձնասեր ու փողասեր, ապա ավելացրեց, որ նրանք լինելու են նաև մեծամիտ, գոռոզ ու հպարտ։ Այս հատկությունները հաճախ ցույց են տալիս, որ անհատը իրեն ուրիշներից բարձր է համարում իր ունակությունների, արտաքին տեսքի, ունեցվածքի կամ դիրքի պատճառով։ Նման հատկություններ ունեցող մարդիկ փափագում են, որ իրենց պաշտեն ու իրենցով հիանան։ Մի գիտնական հետևյալն է գրել հպարտությամբ լցված մարդու մասին. «Նրա սրտում մի փոքր սրբավայր կա, որտեղ նա ինքն իր առաջ խոնարհվում է»։ Ինչպես նկատել են ոմանք, ծայրաստիճան հպարտությունն այնքան տհաճ է, որ նույնիսկ հպարտ մարդուն դուր չի գալիս, երբ դիմացինը այն դրսևորում է։
-
-
Տես Աստծուն ծառայողի ու չծառայողի տարբերությունը2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում) | հունվար
-
-
8. ա) Ծնողների հանդեպ անհնազանդությունը ինչպե՞ս է այսօր դիտվում ոմանց կողմից։ բ) Սուրբ Գիրքը ի՞նչ հորդոր է տալիս երեխաներին։
8 Պողոսը նկարագրեց, թե վերջին օրերում ապրող մարդիկ ինչպես էին վերաբերվելու միմյանց։ Նա գրեց, որ երեխաները ծնողներին անհնազանդ էին լինելու։ Թեև նման վարքը երբեմն ընդունելի է համարվում և նույնիսկ խրախուսվում է ֆիլմերում, հեռուստածրագրերում և գրքերում, անհնազանդությունը թուլացնում է հասարակության ամենակարևոր միավորի՝ ընտանիքի կայունությունը։ Մարդիկ վաղուց են հասկացել այս ճշմարտությունը։ Հետաքրքիր է, որ Հին Հունաստանում այն մարդը, ով հարվածում էր իր ծնողներին, զրկվում էր իր բոլոր քաղաքացիական իրավունքներից։ Իսկ հռոմեական իրավունքում հոր վրա ձեռք բարձրացնելը համարվում էր նույնքան լուրջ հանցանք, որքան սպանությունը։ Թե՛ Եբրայերեն, թե՛ Հունարեն Գրությունները երեխաներին հորդորում են պատվել իրենց ծնողներին (Ելք 20։12; Եփես. 6։1–3)։
-
-
Տես Աստծուն ծառայողի ու չծառայողի տարբերությունը2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում) | հունվար
-
-
10, 11. ա) Ո՞ր բացասական հատկություններն են ցույց տալիս, որ մարդիկ չեն սիրում իրար։ բ) Ճշմարիտ քրիստոնյաները ինչպե՞ս են սիրում դրացուն։
10 Պողոսը այլ բացասական հատկություններ էլ է թվարկում, որոնք վկայում են ուրիշների հանդեպ սիրո բացակայության մասին։ «Ծնողներին անհնազանդ» արտահայտությանը հաջորդում է անշնորհակալ բառը, և սա տեղին է, քանի որ այս ածականը նկարագրում է այն մարդկանց, ովքեր չեն գնահատում իրենց հանդեպ դրսևորված բարությունը։ Պողոսի խոսքերի համաձայն՝ մարդիկ լինելու էին նաև անհավատարիմ։ Բացի այդ, նրանց բնորոշ էր լինելու համաձայնության չգալու հակումը. նրանք չէին ցանկանալու հաշտվել ուրիշների հետ։ Նաև լինելու էին հայհոյող ու մատնիչ՝ վիրավորական խոսքեր ասելով մյուսների և նույնիսկ Աստծու հասցեին։ Իսկ զրպարտող բառը ցույց է տալիս, որ նրանք հակված էին լինելու մարդկանց բարի անունն արատավորող տեղեկություններ տարածելու։a
-