-
Պահպանիր ուրախությունդ՝ չնայած փորձություններին2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում) | փետրվար
-
-
2 Սովորաբար մարդիկ հալածվելիս չեն ուրախանում։ Սակայն Աստծու Խոսքը մեզ ճիշտ հակառակն է հորդորում անել։ Հակոբոս աշակերտը գրել է, որ փորձությունների բախվելիս, վհատվելու փոխարեն, պետք է ուրախանանք (Հակ. 1։2, 12)։ Բացի այդ՝ Հիսուսն ասել է, որ երջանիկ են նրանք, ովքեր հալածվում են (կարդա Մատթեոս 5։11)։ Իսկ ինչպե՞ս պահպանել ուրախությունը փորձությունների ժամանակ։ Այս հարցում շատ բան կարող ենք սովորել Հակոբոսի նամակից։ Բայց նախ տեսնենք, թե ինչ դժվարությունների էին բախվում առաջին դարի քրիստոնյաները։
Ի՞ՆՉ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵԻՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՐԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ
3. Ի՞նչ եղավ այն բանից հետո, երբ Հակոբոսը դարձավ Հիսուսի աշակերտ։
3 Հիսուսի եղբայր Հակոբոսը նոր էր դարձել աշակերտ, երբ Երուսաղեմում մեծ հալածանք սկսվեց քրիստոնյաների դեմ (Գործ. 1։14; 5։17, 18)։ Այդ ընթացքում Ստեփանոսը քարկոծվեց, ինչից հետո շատ քրիստոնյաներ փախան քաղաքից և «ցրվեցին Հրեաստանի ու Սամարիայի շրջաններով մեկ»։ Նրանք հասան մինչև Կիպրոս և Անտիոք (Գործ. 7։58–8։1; 11։19)։ Ակներևաբար, նրանք շատ նեղություններ էին կրում։ Չնայած դրան՝ ուր էլ որ գնում էին, մեծ եռանդով քարոզում էին բարի լուրը և Հռոմեական կայսրությունով մեկ ժողովներ հիմնում (1 Պետ. 1։1)։ Բայց սա դեռ ամենը չէր. նրանց ավելի մեծ դժվարություններ էին սպասում։
4. Ուրիշ ի՞նչ դժվարությունների էին բախվում առաջին դարի քրիստոնյաները։
4 Առաջին դարի քրիստոնյաները տարբեր տեսակի դժվարությունների էին բախվում։ Օրինակ՝ մոտ 50 թվականին Հռոմի կայսր Կլավդիոսը հրամայեց հրեաներին լքել Հռոմը։ Ուստի քրիստոնյա դարձած հրեաները նույնպես ստիպված եղան թողնել իրենց տները և տեղափոխվել այլ վայրեր (Գործ. 18։1–3)։ Մոտ 61 թվականին Պողոս առաքյալը գրեց, որ իր հավատակիցներին հրապարակավ նախատինքների են ենթարկում, բանտարկում են և կողոպտում (Եբր. 10։32–34)։ Բացի այդ՝ ուրիշ մարդկանց պես քրիստոնյաները պաշտպանված չէին աղքատությունից և հիվանդություններից (Հռոմ. 15։26; Փիլիպ. 2։25–27)։
-
-
Պահպանիր ուրախությունդ՝ չնայած փորձություններին2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում) | փետրվար
-
-
6. Ղուկաս 6։22 և 23 համարների համաձայն՝ քրիստոնյան ինչո՞ւ կարող է ուրախ լինել, երբ փորձությունների է բախվում։
6 Մարդիկ գուցե մտածեն, որ երջանկությունը կախված է լավ առողջությունից, շատ փողից և համերաշխ ընտանիք ունենալուց։ Բայց ուրախությունը, որի մասին գրել է Հակոբոսը, Աստծու ոգու պտղի մի մասն է և կախված չէ մարդու հանգամանքներից (Գաղ. 5։22)։ Իրականում, մեր ուրախությունը, կամ՝ երջանկությունը, կախված է այն բանի գիտակցումից, որ հաճեցնում ենք Եհովային և ընդօրինակում Հիսուսին (կարդա Ղուկաս 6։22, 23; Կող. 1։10, 11)։ Քրիստոնյայի ուրախությունը նման է լապտերի ապակու ներսում վառվող կրակի։ Այն չի երերում, երբ առողջական կամ ֆինանսական խնդիրներ ենք ունենում, չի մարում հարազատների և ուրիշների կողմից եկող հալածանքի կամ ծաղրուծանակի պատճառով։ Ընդհակառակը, ամեն անգամ, երբ նրանք փորձում են հանգցնել մեր սրտում վառվող ուրախությունը, այն ավելի է բոցավառվում։ Հավատի փորձությունները փաստում են, որ մենք Քրիստոսի ճշմարիտ աշակերտներն ենք (Մատթ. 10։22; 24։9; Հովհ. 15։20)։ Դրա համար էլ Հակոբոսը գրել է. «Եղբայրնե՛րս, երբ բախվում եք զանազան փորձությունների, ուրախ եղեք» (Հակ. 1։2)։
-