-
Աստվածաշունչը պահպանվեց՝ չնայած տեքստը խեղաթյուրելու փորձերին2016 Դիտարան (հանրային թողարկում) | № 4
-
-
Երրորդության ուսմունքը։ Աստվածաշնչի գրվելուց մոտ 300 տարի անց Երրորդության ուսմունքն ընդունող մի գրագիր 1 Հովհաննես 5։7 համարի տեքստին ավելացրել է հետևյալ բառերը՝ «երկնքում. Հայրը, Խոսքը և սուրբ ոգին, և այս երեքը մեկ են»։ Այս խոսքերը չեն եղել բնագիր տեքստում։ Բայց, ինչպես նշում է աստվածաշնչագետ Բրյուս Մեցգերը, «վեցերորդ դարից հետո» այս խոսքերը «ավելի ու ավելի հաճախ էին հայտնվում հին լատիներեն թարգմանությունների և [լատիներեն] «Վուլգատայի» ձեռագրերում»։
-
-
Աստվածաշունչը պահպանվեց՝ չնայած տեքստը խեղաթյուրելու փորձերին2016 Դիտարան (հանրային թողարկում) | № 4
-
-
Բացի այդ, մեզ են հասել ոչ թե մի քանի, այլ բազմաթիվ ձեռագրեր, ինչի շնորհիվ աստվածաշնչագետները կարողանում են հեշտությամբ գտնել սխալները։ Օրինակ՝ կրոնական առաջնորդները դարեր շարունակ սովորեցնում էին, թե իրենց լատիներեն թարգմանությունները արժանահավատ են և համապատասխանում են Աստվածաշնչի բնագիր տեքստին, մինչդեռ սխալ միտք էին ավելացրել 1 Հովհաննես 5։7 համարի տեքստին, որի մասին նշվեց հոդվածի սկզբում։ Այդ սխալը նույնիսկ մտավ շատ հեղինակավոր թարգմանությունների, այդ թվում «Ջեյմս թագավորի թարգմանության» մեջ։ Բայց երբ հայտնաբերվեցին այլ ձեռագրեր, դրանք շատ բան բացահայտեցին։ Բրյուս Մեցգերը գրում է. «Այս [1 Հովհաննես 5։7 համարի] հատվածը բացակայում է բոլոր հին թարգմանությունների (ասորերեն, ղպտիերեն, հայերեն, եթովպերեն, արաբերեն, սլավոներեն) ձեռագրերից, բացառությամբ լատիներենի»։ Այս բացահայտումից հետո «Ջեյմս թագավորի թարգմանության» վերանայված հրատարակությունների, ինչպես նաև այլ Աստվածաշնչերի միջից հանվեց ավելացված հատվածը։
-