-
Ենովքը Աստծո հետ քայլեց ամբարիշտ աշխարհում2001 Դիտարան | սեպտեմբեր 15
-
-
Մարգարեություն՝ ամբարիշտների դեմ
Բարձր չափանիշներով ապրելը բավականին դժվար է, երբ մեր շուրջ բոլորն ամբարիշտ մարդիկ են։ Բայց Ենովքը անօրենների դեմ նաև խիստ դատաստան կարդաց։ Լինելով Աստծո ոգուց շարժված՝ նա մարգարեացավ. «Ահա՛ւասիկ եկաւ Տէրը բիւրաւոր սուրբ հրեշտակներով՝ դատաստան տեսնելու բոլորի հանդէպ եւ յանդիմանելու բոլոր ամբարիշտներին իրենց այն գործերի համար, որ ամբարշտութեամբ գործեցին, եւ այն բոլոր խիստ խօսքերի համար, որ նրա դէմ ասացին մեղաւորները եւ ամբարիշտները» (Յուդա 14, 15)։
Ինչպե՞ս կներգործեր դատաստանի այդ խոսքերը կամակոր անհավատների վրա։ Կարելի է ենթադրել, որ այսպիսի վշտացնող բառերի պատճառով Ենովքը ժողովրդի հակակրանքին արժանացավ, նրան հավանաբար ծաղրեցին և սպառնացին։ Հնարավոր է ոմանք ցանկացան նրան ընդմիշտ լռեցնել։ Սակայն, այդ ամենը Ենովքին չվախեցրեց։ Նա գիտեր, թե ինչ էր տեղի ունեցել արդար Աբելի հետ, և ինքն էլ նրա պես վճռել էր ծառայել Աստծուն, անկախ նրանից, թե ինչ կպատահեր։
-
-
Ենովքը Աստծո հետ քայլեց ամբարիշտ աշխարհում2001 Դիտարան | սեպտեմբեր 15
-
-
[շրջանակ 31–րդ էջի վրա]
Արդյո՞ք Աստվածաշունչը մեջբերում է կատարում «Ենովքի գրքից»
«Ենովքի գիրքը» անանուն և պարականոն գիրք է։ Այն սխալմամբ վերագրված է Ենովքին։ Գրված լինելով մոտավորապես մ.թ.ա. առաջին և երկրորդ դարերի ընթացքում, այն չափազանցված և պատմական հիմքեր չունեցող հրեական առասպելների մի հավաքածու է, ըստ երևույթին «Ծննդոց» գրքում Ենովքին վերաբերող հակիրճ հատվածը մեկնաբանող աշխատություն։ Այս փաստը Աստծո ներշնչյալ Խոսքը սիրողների համար արդեն բավական է, որպեսզի նրանք անտեսեն այս գիրքը։
Աստվածաշնչում միայն «Յուդա» գրքում է հիշատակվում Ենովքի մարգարեական խոսքերը. «Ահա՛ւասիկ եկաւ Տէրը բիւրաւոր սուրբ հրեշտակներով՝ դատաստան տեսնելու բոլորի հանդէպ եւ յանդիմանելու բոլոր ամբարիշտներին իրենց այն գործերի համար, որ ամբարշտութեամբ գործեցին, եւ այն բոլոր խիստ խօսքերի համար, որ նրա դէմ ասացին մեղաւորները եւ ամբարիշտները» (Յուդա 14, 15)։ Որոշ գիտնականներ պնդում են, որ Ենովքի այս մարգարեությունը՝ ուղղված իր ամբարիշտ ժամանակակիցների դեմ, մեջբերված է հենց «Ենովքի գրքից»։ Հնարավո՞ր էր, որ Հուդան ոչ արժանահավատ պարականոն գիրքը որպես աղբյուր օգտագործեր։
Գրություններում չի բացահայտվում, թե Հուդան ինչպես է իմացել Ենովքի մարգարեության մասին։ Նա կարող էր պարզապես մեջբերել հանրածանոթ աղբյուրից՝ հեռավոր անցյալից իրեն հասած հուսալի ավանդությունից։ Պողոսն էլ հավանաբար դիմեց այդ աղբյուրին, երբ Մովսեսին հակառակված փարավոնի անանուն մոգերին Հանես և Համրես անվանեց։ Եթե «Ենովքի գիրքը» գրողը կարող էր այսպիսի հին աղբյուրից օգտված լինել, ապա ինչո՞ւ մերժենք, թե Հուդան նման աղբյուրից չի օգտվելa (Ելից 7։11, 22; Բ Տիմոթէոս 3։8)։
Այն, թե ինչպես Հուդան ստացավ ամբարիշտների դեմ ուղղված Ենովքի մարգարեության մասին տեղեկությունը, էական դեր չի խաղում։ Մարգարեության արժանահավատ լինելը հաստատում է այն փաստը, որ Հուդան իր թուղթը գրել է Աստծո ներշնչմամբ (Բ Տիմոթէոս 3։16)։ Աստծո սուրբ ոգին նրան ետ է պահել գրելուց մի բան, ինչը կարող էր ճիշտ չլինել։
[ծանոթագրություն]
a Ստեփանոս աշակերտն էլ այնպիսի մի տեղեկություն հայտնեց, որն Աստվածաշնչում ոչ մի տեղ չի հիշատակվում։ Դա Մովսեսի՝ Եգիպտոսում ստացած կրթության մասին էր, նաև այն, որ նա քառասուն տարեկան էր, երբ փախավ Եգիպտոսից, ապա քառասուն տարի մնաց Մադիամի երկրում և, որ հրեշտակի միջոցով էր, որ տրվեց նրան Մովսիսական Օրենքը (Գործք 7։22, 23, 30, 38)։
-