-
Չորս ձիավորների ինքնությունը2017 Դիտարան (հանրային թողարկում) | № 3
-
-
ԴԺԳՈՒՅՆ ՁԻՈՒ ՀԵԾՅԱԼԸ
«Ես տեսա մի դժգույն ձի, ու նրա վրա նստողի անունը Մահ էր։ Գերեզմանը գնում էր նրա հետևից։ Նրանց իշխանություն տրվեց երկրի չորրորդ մասի վրա, որպեսզի սպանեն երկար սրով, սովով, մահացու հիվանդություններով ու երկրի գազաններով» (Հայտնություն 6։8)։
Չորրորդ հեծյալը խորհրդանշում է մահ, որը վրա է հասնում մահացու հիվանդությունների և այլ աղետների պատճառով։ 1914 թ.-ից շատ չանցած՝ «իսպանկա» գրիպը տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանքեր խլեց։ Ըստ երևույթին, այս հիվանդությամբ վարակվել է մոտ 500 միլիոն մարդ, այսինքն՝ այն ժամանակվա բնակչության հաշվով՝ գրեթե ամեն երեք մարդուց մեկը։
Բայց «իսպանկան» միայն սկիզբն էր։ Մասնագետների հաշվարկներով՝ 20-րդ դարում ավելի քան 300 միլիոն մարդ մահացել է ծաղիկ հիվանդությունից։ Մինչ օրս միլիոնավոր մարդիկ են մահանում ՁԻԱՀ- ից, տուբերկուլյոզից և մալարիայից՝ չնայած բժշկության բնագավառում կատարված բազմաթիվ ուսումնասիրություններին։
Լինի պատերազմ, սով, թե հիվանդություն՝ այդ ամենի հետևանքը նույնն է՝ մահ։ Գերեզմանը ագահորեն նորանոր զոհեր է կլանում, որ նրանց պահի իր կապանքներում։
-