-
Աստծու Թագավորությունը գերազանց է ամեն առումով2006 Դիտարան | հուլիս 15
-
-
Հիսուսը և նրա թագավորակիցները կառավարում են ավելի բարձր դիրքից։
Իր երազ–տեսիլքում Դանիելը նաև տեսավ, որ «թագաւորութիւնն ու իշխանութիւնը.... տր[վեցին] Բարձրեալի սուրբերի ժողովրդին» (Դանիէլ 7։27)։ Փաստորեն Հիսուսը մենակ չի կառավարում։ Կան նաև ուրիշ անհատներ, որոնք նրա հետ միասին պետք է թագավորեն և ծառայեն որպես քահանաներ (Յայտնութիւն 5։9, 10; 20։6)։ Նրանց վերաբերյալ Հովհաննես առաքյալը գրեց. «Տեսայ եւ ահա Գառը կանգնած էր Սիօն սարի վերայ, եւ նորա հետ հարիւր քառասունեւչորս հազար հոգիքը .... որ երկրից փրկուել էին» (Յայտնութիւն 14։1–3)։
Գառը Հիսուս Քրիստոսն է իր թագավորական դիրքում (Յովհաննէս 1։29; Յայտնութիւն 22։3)։ Սիոն սարը խորհրդանշում է երկինքըa (Եբրայեցիս 12։22)։ Հիսուսն ու իր 144 000 թագավորակիցները կառավարում են երկնքից։ Ինչպիսի՜ բարձր դիրք։ Լինելով երկնքում՝ նրանք ավելի լայն տեսահորիզոն ունեն։ Քանի որ ‘Աստծու արքայությունը’ երկնքում է, այն նաև կոչվում է ‘երկնքի արքայություն’ (Ղուկաս 8։10; Մատթէոս 13։11)։ Ոչ մի զենք, նույնիսկ միջուկային չի կարող սպառնալ այդ երկնային կառավարությանը և կործանել այն։ Այդ Թագավորությունն անհաղթելի է և կիրականացնի Եհովայի նպատակը (Եբրայեցիս 12։28)։
-
-
Աստծու Թագավորությունը գերազանց է ամեն առումով2006 Դիտարան | հուլիս 15
-
-
a Հին Իսրայելի Դավիթ թագավորը զավթեց Սիոն սարը հեբուսացիներից և այնտեղ կառուցեց իր մայրաքաղաքը (Բ Թագաւորաց 5։6, 7, 9)։ Նա նաև սուրբ տապանակը տեղափոխեց այդտեղ (Բ Թագաւորաց 6։17)։ Քանի որ տապանակը ցույց էր տալիս Եհովայի ներկայությունը, Սիոնը համարվում էր Աստծու բնակության վայրը և հետևաբար կարող էր խորհրդանշել երկինքը (Ելից 25։22; Ղեւտացոց 16։2; Սաղմոս 9։11; Յայտնութիւն 11։19)։
-