-
Կեղծ կրոնը սխալ է ներկայացնում Աստծուն. ինչպե՞սՎայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
-
-
2. Ինչպե՞ս են կեղծ կրոնները իրենց գործերով վարկաբեկում Աստծուն
Կեղծ կրոնների առաջնորդները մարդկանց չեն վերաբերվում այնպես, ինչպես Եհովան։ Աստվածաշնչում ասվում է, որ նրանց «մեղքերը կուտակվել ու հասել են մինչև երկինք» (Հայտնություն 18։5)։ Դարեր շարունակ կրոնը միջամտել է քաղաքական հարցերին, աջակցել է պատերազմներին և բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ է դարձել կամ հավանություն է տվել դրանց։ Որոշ կրոնական առաջնորդներ ցոփ ու շվայտ կյանքով են ապրում և դա անում են իրենց հետևորդների հաշվին։ Նրանց այս արարքները ցույց են տալիս, որ նրանք ընդհանրապես չեն ճանաչում Աստծուն և նրան ներկայացնելու իրավունք չունեն (կարդա 1 Հովհաննես 4։8)։
-
-
Շարունակիր նվիրված մնալ ԵհովայինՎայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
-
-
Կարդացեք Ղուկաս 4։8 և Հայտնություն 18։4, 5, այնուհետև պատասխանեք հետևյալ հարցերին։
Դեռ անդամագրվա՞ծ եմ կեղծ կրոնի որևէ եկեղեցում։
Անդամակցո՞ւմ եմ այնպիսի կազմակերպության, որը կապ ունի մեկ ուրիշ կրոնի հետ։
Իմ աշխատանքով ինչ-որ կերպ աջակցո՞ւմ եմ կեղծ կրոնին։
Կա՞ն այլ ոլորտներ, որտեղ պետք է խզեմ կապերս կեղծ կրոնի հետ։
Ի՞նչ փոփոխություններ պետք է անեմ, եթե այս հարցերից առնվազն մեկին «այո» եմ պատասխանել։
Անկախ հանգամանքներից՝ այնպիսի որոշում կայացրու, որ մաքուր խիղճ ունենաս և նվիրված մնաս Եհովային։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Ես պետք է իմանամ, թե հավատուրացներն ինչ են ասում Եհովայի վկաների մասին, որ կարողանամ պաշտպանել ճշմարտությունը»։
-