-
«Ձեր ազատագրումը մոտենում է»2015 Դիտարան | հուլիս 15
-
-
16, 17. Ի՞նչ պետք է տեղի ունենա նախքան Գառան հարսանիքը։
16 Երբ 144000-ի բոլոր անդամները երկնքում լինեն, Գառան հարսանիքի վերջնական պատրաստությունները կարող են սկսվել (Հայտն. 19։9)։ Բայց նախքան այդ ուրախալի իրադարձությունը, մեկ ուրիշ բան պետք է տեղի ունենա։ Հիշիր, 144000-ի մնացորդի երկինք գնալուց կարճ ժամանակ առաջ Գոգը հարձակվելու է Աստծու ժողովրդի վրա (Եզեկ. 38։16)։ Ի՞նչ արձագանք կլինի։ Երկրի վրա Աստծու ժողովուրդը անօգնական կթվա։ Նրանք կհնազանդվեն այն հրահանգներին, որ տրվեցին Հովսափատ թագավորի օրերում. «Դուք չեք պատերազմելու։ Վե՛ր կացեք, կանգնե՛ք ու տեսե՛ք, թե Եհովան ինչպես է ձեզ փրկում։ Հո՛ւդա և Երուսաղե՛մ, մի՛ վախեցեք ու մի՛ զարհուրեք» (2 Տար. 20։17)։ Երկնքում, սակայն, բոլորովին այլ արձագանք կլինի։ Անդրադառնալով այն ժամանակին, երբ բոլոր օծյալները երկնքում կլինեն՝ Հայտնություն 17։14-ը հետևյալն է ասում Աստծու ժողովրդի թշնամիների մասին. «Սրանք պատերազմելու են Գառան դեմ, բայց քանի որ Գառը տերերի Տերն է և թագավորների Թագավորը, կհաղթի նրանց։ Նրա հետ կհաղթեն նաև նրանք, ովքեր կանչված, ընտրված և հավատարիմ են»։ 144000 իշխանակիցների հետ, որոնք կլինեն երկնքում, Հիսուսը կգա ազատելու Աստծու ժողովրդին։
17 Արդյունքում տեղի կունենա Արմագեդոն պատերազմը, որը փառք կբերի Եհովայի սուրբ անվանը (Հայտն. 16։16)։ Այդ ժամանակ բոլոր այծանման անհատները «կգնան դեպի հավիտենական մահ»։ Վերջապես երկիրը լիովին կմաքրվի չարությունից, և մեծ բազմությունը կանցնի մեծ նեղության վերջնական փուլից։ Երբ բոլոր պատրաստությունները ավարտվեն, տեղի կունենա Գառան հարսանիքը՝ «Հայտնություն» գրքի գագաթնակետը (Հայտն. 21։ 1–4)։d Բոլոր վերապրածները կվայելեն Աստծու հավանությունը և կզգան Աստծու անսահման սերը։ Ի՜նչ հարսանեկան խնջույք է դա լինելու։ Մի՞թե անհամբերությամբ չես սպասում այդ օրվան (կարդա՛ 2 Պետրոս 3։13)։
-