ԵՐԳ 121
Ինքնատիրապետում դրսևորենք
Տպագիր թողարկում
1. Մեր ողջ սրտով ենք սիրում Տեր Աստծուն։
Տկար ենք. ոգին մեր զսպել ենք ուզում։
Միտքը մարմնի մեզ ցավ է բերում,
Միտքը ոգու՝ մեզ կյանքի տանում։
2. Չարը ձգտում է զատել մեզ Հորից,
Մեղքի նենգ օրենքն էլ շեղում է ճամփից։
Բայց Խոսքն Աստծու զորեղ է մեղքից.
Այս թեժ կռվում Յահն է աջակից։
3. Ջանք ենք թափում, որ մեղքից խուսափենք,
Աստծուն մեր խոսքով ու գործով փառք բերենք։
Ինչ էլ խորհենք և ինչ էլ անենք,
Թող միշտ ոգուն մեր տիրապետենք։
(Տես նաև 1 Կորնթ. 9։25; Գաղ. 5։23; 2 Պետ. 1։6)