ԵՐԳ 30
Իմ Հայր, իմ Աստված և իմ Ընկեր
Տպագիր թողարկում
1. Կյանքը այս չար աշխարհում
Վիշտ է բերում, արցունքներ ու ցավ...
Բայց ամեն օր ես կասեմ.
«Իմ կյանքն իզուր չանցավ»։
(ԿՐԿՆԵՐԳ)
Աստված մեր անարդար չէ,
Որ մոռանա գործն ու սերը իմ։
Երբեք նա չի թողնում ինձ.
Ես լքված չեմ ամենևին։
Բարձրյալն իմ Կենարարն է
Եվ իմ Պաշտպանն է հավատարիմ։
Դու իմ Հայրն ես, իմ Աստվածն ես,
Ընկերն ես իմ։
2. Ա՜խ, տարիներս ջահել
Հետ չեմ կարող ես հիմա բերել,
Բայց հավատի աչքերով
Իմ հույսն եմ վառ պահել։
(ԿՐԿՆԵՐԳ)
Աստված մեր անարդար չէ,
Որ մոռանա գործն ու սերը իմ։
Երբեք նա չի թողնում ինձ.
Ես լքված չեմ ամենևին։
Բարձրյալն իմ Կենարարն է
Եվ իմ Պաշտպանն է հավատարիմ։
Դու իմ Հայրն ես, իմ Աստվածն ես,
Ընկերն ես իմ։
(Տես նաև Սաղ. 71։17, 18)