ԵՐԳ 20
Քո թանկագին Որդուն տվեցիր
Տպագիր թողարկում
1. Եհո՛վա, թվում էր՝
Հույսի էլ ոչ մի շող...
Որդուդ սուրբ արյունը
Վերջ դրեց մեղքին։
Ամբողջ իմ կյանքը, Հա՛յր,
Վերցրո՛ւ, այն քո՛նն է, Ժա՛յռ։
Երկրի ամեն մի վայր
Մեծ փառքդ կլցնի։
(ԿՐԿՆԵՐԳ)
Որդուն քո տվեցիր,
Մեզ կյանք պարգևեցիր։
Սրտերը մեր երգում են.
Դու թանկ Որդուն քո տվեցիր։
2. Բարի ես, ներող ես,
Ընկեր ես կարեկից։
Անունդ չքնաղ է.
Հիացմո՜ւնք, պարծա՜նք...
Եվ երբ Որդիդ եկավ,
Կրեց տանջանք ու ցավ։
Երբ սիրտն իր կանգ առավ,
Տվեց սրտին իմ կյանք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Որդուն քո տվեցիր,
Մեզ կյանք պարգևեցիր։
Սրտերը մեր երգում են.
Դու թանկ Որդուն քո տվեցիր։
(ՎԵՐՋԱԲԱՆ)
Եհո՛վա, սիրո՛ղ Հայր, աղոթքը մեր լսիր։
Ի՜նչ թանկ է քո զոհը. Միածնին քո տվեցիր։
(Տես նաև Հովհ. 3։16; 15։13)