«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ
Հոկտեմբերի 2–8
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԴԱՆԻԵԼ 7–9
«Դանիելի մարգարեության մեջ կանխագուշակվել էր, թե երբ էր գալու Մեսիան»
it, «Յոթանասուն շաբաթ», պրբ. 20
Անօրենությանն ու մեղքին վերջ դրվեց։ Շնորհիվ այն բանի, որ Հիսուսը մահացավ, հարություն առավ և համբարձվեց երկինք, անօրենությունը դադարեցվեց, մեղքին վերջ դրվեց և հանցանքի համար քավություն արվեց (Դն 9։24)։ Օրենքի ուխտը ի հայտ էր բերում հրեաների մեղավոր վիճակը, հանդիմանում էր նրանց որպես մեղավորների և անեծք էր բերում նրանց վրա ուխտը դրժելու համար։ Սակայն այնտեղ, որտեղ մեղքը «շատացավ», ինչը ակնհայտ դարձավ Մովսիսական օրենքի շնորհիվ, Աստծու ողորմությունն ու հաճությունը է՛լ ավելի առատացան Մեսիայի միջոցով (Հռ 5։20)։ Զղջացող մեղավորների անօրենությունն ու մեղքը Մեսիայի զոհի շնորհիվ կարող են վերանալ, իսկ դրանց համար նախատեսված պատիժը չեղյալ համարվել։
it, «Յոթանասուն շաբաթ», պրբ. 13
Մեսիան կգա 69 շաբաթ անց։ Հաջորդող «վաթսուներկու շաբաթը» (Դն 9։25)՝ երկրորդ ժամանակաշրջանը, որը 70 շաբաթի մաս է կազմում, սկսվում է «յոթ շաբաթի» ավարտից անմիջապես հետո։ Հետևաբար Երուսաղեմը վերաշինելու «հրամանը դուրս գալուց» մինչև «Մեսիայի՝ Առաջնորդի գալը» պետք է անցներ 7 շաբաթ և 62 շաբաթ, ընդհանուր առմամբ՝ 69 շաբաթ, այսինքն՝ 483 տարի՝ մ. թ. ա. 455 թ.-ից մինչև մ. թ. 29 թ.։ Ինչպես արդեն նշվեց, մ. թ. 29 թ. աշնանը Հիսուսը մկրտվեց ջրում, օծվեց սուրբ ոգով և սկսեց իր ծառայությունը որպես «Մեսիա՝ Առաջնորդ» (Ղկ 3։1, 2, 21, 22)։
it, «Յոթանասուն շաբաթ», պրբ. 15
«Սպանվում» է շաբաթվա կեսին։ Այնուհետև Գաբրիելը Դանիելին ասաց. «Վաթսուներկու շաբաթ հետո Մեսիան կսպանվի ու կմնա առանց որևէ բանի» (Դն 9։26)։ «Յոթ շաբաթի և վաթսուներկու շաբաթի» ավարտից որոշ ժամանակ անց, այսինքն՝ մոտ երեքուկես տարի անց, Քրիստոսը սպանվեց տանջանքի ցցի վրա և այն ամենը, ինչ ուներ, տվեց որպես փրկանք մարդկության համար (Ես 53։8)։ Ինչպես ցույց են տալիս փաստերը, «շաբաթվա» առաջին կեսը Հիսուսը նվիրեց ծառայությանը։ Մի անգամ՝ հավանաբար մ. թ. 32 թ. աշնանը, նա մի օրինակ բերեց, որում ակներևաբար հրեա ազգին համեմատեց թզենու հետ (հմմտ. Մթ 17։15–20; 21։18, 19, 43), որն արդեն «երեք տարի» պտուղ չէր տալիս։ Խաղողագործն այգու տիրոջն ասաց. «Տե՛ր, թող այս տարի էլ մնա, նրա շուրջը փորեմ ու գոմաղբ լցնեմ, և եթե ապագայում պտուղ տա, լա՛վ, իսկ եթե ոչ, կկտրես այն» (Ղկ 13։6–9)։ Հիսուսը թերևս նկատի ուներ այն ժամանակահատվածը, երբ նա քարոզում էր այդ ազգին, որը, սակայն, չէր արձագանքում նրա հայտնած լուրին։ Այդ ժամանակ նա արդեն ծառայել էր մոտ երեք տարի, և շուտով պետք է սկսվեր նրա ծառայության չորրորդ տարին։
it, «Յոթանասուն շաբաթ», պրբ. 18
«Շաբաթվա կեսը» յոթ տարի տևած ժամանակահատվածի կեսն է, որը սկսվեց այդ շաբաթ-տարվա սկզբից երեքուկես տարի անց։ Քանի որ 70-րդ «շաբաթը» սկսվեց մոտավորապես մ. թ. 29 թ. աշնանը, երբ Հիսուսը մկրտվեց և օծվեց որպես Քրիստոս, այդ շաբաթի առաջին կեսը (երեքուկես տարի) տևեց մինչև մ. թ. 33 թ. գարունը, կամ՝ այդ տարվա Պասեքը (նիսանի 14)։ Գրիգորյան օրացույցի համաձայն՝ այդ օրն ակներևաբար համապատասխանում է մ. թ. 33 թ. ապրիլի 1-ին (տես ՏԻՐՈՋ ԸՆԹՐԻՔ[Insight Article Title], Երբ է հաստատվել)։ Պողոս առաքյալն ասում է, որ Հիսուսը եկավ, որ կատարի Աստծու կամքը՝ «վերացնի առաջինը [Օրենքով նախատեսված զոհերն ու ընծաները], որպեսզի հաստատի երկրորդը»։ Նա արեց դա՝ զոհաբերելով իր մարմինը (Եբ 10։1–10)։
Հոկտեմբերի 9–15
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԴԱՆԻԵԼ 10–12
«Եհովան կանխագուշակեց թագավորների ապագան»
dp, էջ 212, 213, պրբ. 5, 6
Երկու թագավորների հակամարտությունը
5 Առաջին երեք թագավորներն էին Կյուրոս Մեծը, Կամբյուսես II-ը և Դարեհ I-ը (Վշտասպ)։ Քանի որ Բարդիան (կամ գուցե ինքնակոչ Գաումատան) իշխել է ընդամենը յոթ ամիս, նրա կարճ իշխանությունը մարգարեության մեջ հաշվի չի առնվել։ Մ. թ. ա. 490-ին երրորդ թագավորը՝ Դարեհ I-ը, երկրորդ անգամ փորձեց ներխուժել Հունաստան։ Սակայն Մարաթոնի մոտ պարսիկները պարտություն կրեցին և նահանջեցին Փոքր Ասիա։ Հունաստանի դեմ նոր արշավանք կազմակերպելու համար Դարեհը մանրակրկիտ կերպով պատրաստվեց, բայց չկարողացավ իրագործել իր նպատակը, քանի որ չորս տարի անց մահացավ։ Այդ նպատակն իրագործելու էր նրա որդին ու ժառանգորդը՝ «չորրորդ» թագավորը՝ Քսերքսես I-ը։ Քսերքսես I-ը թագավոր Ասուերոսն էր, որն ամուսնացավ Եսթերի հետ (Եսթեր 1։1; 2։15–17)։
6 Քսերքսես I-ն իսկապես «ամեն բան հանեց Հունաստանի թագավորության դեմ», այսինքն՝ հունական անկախ քաղաք-պետությունների դեմ՝ բոլորը միասին վերցրած։ Մարերի և պարսիկների մասին պատմող մի գրքում ասվում է. «Փառատենչ պալատականների դրդմամբ՝ Քսերքսեսը հարձակում սկսեց և՛ ծովում, և՛ ցամաքում»։ Մ. թ. ա. 5-րդ դարի հույն պատմիչ Հերոդոտոսը գրում է, որ «ուրիշ ոչ մի արշավանք չի կարող համեմատվել այս մեկի հետ»։ Նրա արձանագրության մեջ նաև ասվում է, որ նավատորմը «ներառում էր ընդհանուր հաշվով 517 610 մարդ։ Հետևակի զինվորների թիվը հասնում էր 1 700 000-ի, իսկ հեծելազորինը՝ 80 000։ Այդ թվին պետք է ավելացնել նաև արաբներին, որոնք գնում էին ուղտերով, և լիբիացիներին, որոնք կռվում էին ռազմակառքերով՝ ընդհանուր հաշվով՝ 20 000 հոգի։ Այսպիսով՝ ցամաքային և ծովային ուժերում ընդհանուր հաշվով կռվում էր 2 317 610 մարդ»։
dp, էջ 213, պրբ. 8
Երկու թագավորների հակամարտությունը
8 Հրեշտակն ասաց. «Մի հզոր թագավոր է վեր կենալու, որը տիրելու է մեծ իշխանությամբ ու վարվելու է իր կամքի համաձայն» (Դանիել 11։3)։ Մ. թ. ա. 336-ին քսանամյա Ալեքսանդրը դարձավ Մակեդոնիայի թագավոր։ Նա դարձավ «հզոր թագավոր»՝ Ալեքսանդր Մեծ։ Գործելով իր հոր՝ Փիլիպոս II-ի ծրագրի համաձայն՝ նա գրավեց Միջին Արևելքի պարսկական գավառները։ Անցնելով Եփրատ և Տիգրիս գետերը՝ Ալեքսանդրի 47 000 մարտիկները Գավգամելայի մոտ ջախջախեցին Դարեհ III-ի 250 000-անոց զորքը։ Դարեհը փախուստի դիմեց ու սպանվեց, և այդպիսով պարսկական դինաստիան դադարեց գոյություն ունենալուց։ Հունաստանը դարձավ աշխարհակալ ուժ, և Ալեքսանդրը սկսեց «տիրել մեծ իշխանությամբ ու վարվել իր կամքի համաձայն»։
dp, էջ 214, պրբ. 11
Երկու թագավորների հակամարտությունը
11 Ալեքսանդրի մահից հետո նրա թագավորությունը «բաժանվեց ու տրվեց երկնքի չորս քամիներին»։ Նրա զորավարներից շատերը պայքարում էին միմյանց դեմ՝ կայսրության տարածքների համար։ Միակնանի զորավար Անտիգոնոս I-ը փորձեց իր ձեռքը վերցնել Ալեքսանդրի ողջ կայսրության կառավարումը, բայց սպանվեց Իպսոսի ճակատամարտում (Փռյուգիա)։ Մ. թ. ա. 301-ին արդեն Ալեքսանդրի զավթած հսկայական տարածքների վրա իշխում էին նրա զորավարներից չորսը։ Կասանդրոսի իշխանության տակ էին գտնվում Մակեդոնիան և Հունաստանը։ Լիսիմաքոսը տիրացել էր Փոքր Ասիային և Թրակիային։ Սելևկոս I Նիկատորն իր ձեռքն էր վերցրել Միջագետքն ու Ասորիքը, իսկ Պտղոմեոս Լագոսը՝ Եգիպտոսն ու Պաղեստինը։ Ճիշտ ինչպես ասվել էր մարգարեության մեջ, Ալեքսանդրի մեծ կայսրությունը բաժանվել էր չորս հելլենիստական պետությունների։
Փնտրենք հոգևոր գանձեր
dp, էջ 315, պրբ.18
Եհովան Դանիելին հիանալի վարձատրություն է խոստանում
18 Դանիել գիրքը եզրափակվում է Աստծու՝ մարդկությանը երբևէ տրված ամենագեղեցիկ խոստումներից մեկով։ Եհովայի հրեշտակը ասում է Դանիելին. «Սակայն օրերի վերջում վեր կկենաս, որ ստանաս քո բաժինը»։ Ի՞նչ նկատի ուներ հրեշտակը։ Քանի որ «հանգիստ» ասելով հրեշտակը նկատի ուներ մահը, ուստի խոստումը, որ Դանիելը ավելի ուշ «վեր կկենար», մատնանշում է հարությունը։ Ըստ որոշ գիտնականների՝ հարության մասին առաջին անգամ հստակ նշվել է Եբրայերեն Գրություններում՝ Դանիել 12-րդ գլխում (Դանիել 12։2)։ Սակայն դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ Դանիելը լավատեղյակ էր հարության հույսին։
Հոկտեմբերի 16–22
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՕՍԵԵ 1–7
Փնտրենք հոգևոր գանձեր
g05 9/8, էջ 12, պրբ. 2
Երբ երկրագնդի վրա կատարյալ ներդաշնակություն կլինի
Աստված իր նվիրված ծառաներին կսովորեցնի հոգ տանել իրենց բնակարանի՝ Երկիր մոլորակի մասին, ինչի շնորհիվ կատարյալ ներդաշնակություն կլինի մարդկանց ու բնության միջև։ Նա նույնիսկ «ուխտ կկապի» բոլոր գիշատիչ կենդանիների հետ, որպեսզի հնազանդվեն մարդկանց ու նրանց չվնասեն (Օսեե 2։18; Ծննդոց 1։26–28; Եսայիա 11։6–8)։