ԵՐԳ 22
Թագավորությունն իշխում է. թող այն գա
1. Եհո՛վա, դու միշտ ես եղել.
Աստված ես հավիտյան։
Գահին է Որդին քո նստել.
Տվել ես հրահանգ։
Ծնվեց Արքայությունն Աստծու.
Շուտով կիշխի այն ամենուր։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ահա Արքայություն,
Ահա փրկություն, զորություն։
«Արքայությունդ գա՛»։
Խնդրում ենք, Աստվա՛ծ, թող այն գա։
2. Ցասումը ահեղ է Չարի.
Սպառվում է ժամն արագ...
Թող չերևացող բաներին
Նայենք ու զորանանք։
Ծնվեց Արքայությունն Աստծու.
Շուտով կիշխի այն ամենուր։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ահա Արքայություն,
Ահա փրկություն, զորություն։
«Արքայությունդ գա՛»։
Խնդրում ենք, Աստվա՛ծ, թող այն գա։
3. Աստծու որդիներն են ցնծում։
Հրճվի՛ր, երկի՛նք, թնդա՛։
Ընկավ չարախոս Բանսարկուն.
Բերկրա՜նք է անսահման։
Ծնվեց Արքայությունն Աստծու.
Շուտով կիշխի այն ամենուր։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ահա Արքայություն,
Ահա փրկություն, զորություն։
«Արքայությունդ գա՛»։
Խնդրում ենք, Աստվա՛ծ, թող այն գա։
(Տես նաև Դան. 2։34, 35; 2 Կորնթ. 4։18)