ԵՐԳ 86
Մենք պետք է կրթվենք
Տպագիր թողարկում
1. «Նա, ով ծարավ է, թող գա,— ոգին ասում է,—
Ջուրը կյանքի թող ձրի նա վերցնի»։
Յահը սնում է, ուսուցանում է,
Իր խոսքերով կշտացնում քաղցածին։
2. Բաց չենք թողնում ժողովի հանդիպումները.
Չէ՞ որ Աստված է մեզ ուսուցանում։
Հոր սուրբ ոգով մենք ամրապնդվում ենք,
Քույր-եղբայրներն են մեզ քաջալերում։
3. Ի՜նչ հաճելի է խմբով երգել այս երգը
Եվ ունկնդրել հավատի ջերմ խոսքեր։
Ի՜նչ օրհնություն է եղբայրությունը.
Միշտ նվիրենք ջերմություն, խինդ ու սեր։
(Տես նաև Եբր. 10։24, 25; Հայտն. 22։17)