ԵՐԳ 90
Քաջալերենք միմյանց
1. Երբ մենք միմյանց քաջալերում ենք,
Իրար լավ գործերի մղում,
Սիրո մեր կապը ամրանում է,
Հավատն է մեր զորեղանում։
Քրոջ, եղբոր ջերմ գորովանքն է
Տալիս մեծ ուժ, որ մենք տոկանք։
Ժողովը մեր ապաստարան է.
Այնտեղ միշտ ապահով կզգանք։
2. Տեղին ասված բարի խոսքերը
Որքա՜ն են մեզ մխիթարում։
Ի՜նչ գանձ է նվիրված ընկերը.
Դժվար պահին է աջակցում։
Գործի դնենք հմտությունները,
Իրար հետ համագործակցենք։
Կրենք միմյանց ծանրությունները,
Ամբողջ սրտով քաջալերենք։
3. Բաց չենք թողնի հավաքույթները.
Տեսնում ենք՝ օրն է մոտենում։
Ի՜նչ թանկ են մեր հանդիպումները.
Օգնում են, որ մնանք տոկուն։
Անգին է մեր միասնությունը.
Յահին պաշտում ենք ուս ուսի։
Պահենք մեր անարատությունը՝
Հավետ մեր սերը վառ լինի։
(Տես նաև Ղուկ. 22։32; Գործ. 14։21, 22; Գաղ. 6։2; 1 Թեսաղ. 5։14)