ԵՐԳ 107
Աստվածային սիրո օրինակը
1. Եհովան սիրո չքնաղ օրինակ է.
Սերն է վառ և անմար։
Ցոլաց գործերում. ասես արեգակ է։
Հայրն է տիպար միշտ մեզ համար։
Զոհել է Որդուն, տվել է փրկանքը,
Մեղքից ազատել, ներել մեր հանցանքը։
Ի՜նչ մեծ է, անհուն՝ Աստծու գորովանքը։
Սեր է ճամփան, նրա այդ ճամփան։
2. Յահի պես լինենք. վառվի թող մեր սերը
Հուր բոցով, նոր բոցով։
Միմյանց կարեկցենք և տանք մեր սրտերը՝
Հոգ տանելով և օգնելով։
Սիրենք թե՛ Աստծուն և թե՛ մեր եղբորը։
Ձգտենք նմանվել սիրով լի մեր Հորը։
Ներենք ի սրտե. լսենք այս հորդորը։
Սերը փաստենք. իրար միշտ պատվենք։
3. Սիրով միացած մեր մեծ ընտանիքն է
Գանձ ընտիր, ծով անծիր։
Մեզ Յահն է կանչում. սա մեր Հոր բարիքն է.
«Եկ, ճաշակիր ու վայելիր»։
Պարգև է չքնաղ՝ մեր սերն ու բերկրանքը։
Սուրբ Խոսքն ու ոգին փոխում են մեր կյանքը։
Մենք հաշտ ենք ու ջերմ. շողում է հրճվանքը։
Սեր է Աստված՝ հավետ նվիրված։
(Տես նաև Հռոմ. 12։10; Եփես. 4։3; 2 Պետ. 1։7)