ԵՐԳ 123
Հավատարմորեն հնազանդվենք աստվածապետությանը
Տպագիր թողարկում
1. Ամենուր հայտնում ենք լուրն Արքայության
Եվ մարդկանց օգնում ենք՝ ճիշտը իմանան։
Միշտ հնազանդվում ենք հաստատված կարգին.
Այն միավորում է, մոտեցնում Յահին։
(ԿՐԿՆԵՐԳ)
Քեզ հնազանդ ենք, երախտապարտ ենք.
Հայրն ես դու մեր բարի։
Մեզ պաշտպանում ես, ջերմ գուրգուրում ես։
Քեզ ենք մենք հավատարիմ։
2. Մեր Աստծու տնտեսը և զորեղ ոգին
Մեզ առաջնորդում են ճշմարիտ ճամփին։
Թող տոկուն մնանք և Հորը հաճեցնենք,
Հավատարմորեն Սուրբ Խոսքը հռչակենք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Քեզ հնազանդ ենք, երախտապարտ ենք.
Հայրն ես դու մեր բարի։
Մեզ պաշտպանում ես, ջերմ գուրգուրում ես։
Քեզ ենք մենք հավատարիմ։
(Տես նաև Ղուկ. 12։42; Եբր. 13։7, 17)