ՇՐՋԱՆԱԿ 13Ա
Երկու տաճարներն ու դրանց տարբերությունները
Եզեկիելի տեսիլքի տաճարը
Եզեկիելն այն նկարագրել է Բաբելոնում գտնվող հրեաների համար։
Այնտեղ կա զոհասեղան, որի վրա բազմաթիվ զոհեր են մատուցվում։
Այն ընդգծում է, որ Եհովան երկրպագության վերաբերյալ բարձր չափանիշներ է սահմանել։
Այն մեր ուշադրությունը կենտրոնացնում է հոգևոր վերականգնման վրա, որը սկսվել է 1919-ին։
Մեծ հոգևոր տաճարը
Պողոս առաքյալը դրա մասին գրել է եբրայեցի քրիստոնյաներին ուղղած իր նամակում։
Այնտեղ կա զոհասեղան, որի վրա միայն մեկ զոհ է մատուցվել՝ «մեկ անգամ և ընդմիշտ» (Եբր. 10։10)։
Այն Եհովայի հաստատած հոգևոր կառույցն է, որի միջոցով Հիսուսի քավիչ զոհի հիման վրա կարող ենք մաքուր երկրպագություն մատուցել Նրան։ Խորանն ու Երուսաղեմի տաճարը երկար ժամանակ նախապատկերում էին այս կառույցը։
Այն մեր ուշադրությունը կենտրոնացնում է հսկայածավալ աշխատանքի վրա, որը Քրիստոսը որպես Մեծ Քահանայապետ արել է մ.թ. 29-33 թթ.-ին։