ԴԱՍ 29
Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո
Ունե՞ս հարազատ, որին կորցրել ես։ Այդ դժվար պահին գուցե մտածել ես. «Ի՞նչ է լինում մահից հետո։ Նորից կտեսնե՞մ իմ հարազատին»։ Այս և հաջորդ գլուխներում կքննենք այս հարցերի վերաբերյալ Աստվածաշնչի մխիթարական պատասխանները։
1. Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո
Հիսուսը մահը համեմատեց խոր քնի հետ։ Խորը քնած մարդը չգիտի, թե ինչ է կատարվում իր շուրջը։ Ինչո՞վ է մահը նման քնին։ Մահից հետո մարդը ցավ չի զգում և միայնության զգացում չի ունենում՝ անկախ նրանից, թե նա որքան էր սիրում իր ընկերներին ու հարազատներին։ Աստվածաշունչն ասում է. «Մահացածները ոչ մի բան չեն գիտակցում» (կարդա Ժողովող 9։5)։
2. Ինչո՞վ է օգտակար մահվան մասին ճշմարտությունն իմանալը
Շատ մարդիկ վախենում են մահից և անգամ՝ մահացածներից։ Բայց այն, թե ինչ է գրված Աստվածաշնչում, կարող է մխիթարել քեզ։ Հիսուսն ասել է. «Ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8։32)։ Չնայած որոշ կրոնների պնդումներին՝ Աստվածաշունչը չի սովորեցնում, թե մարդն ունի անմահ հոգի, որը մահից հետո շարունակում է իր գոյությունը։ Այսպիսով՝ ոչ ոք չի տանջվում մահից հետո։ Բացի այդ, քանի որ մահացածները ոչ մի բանից տեղյակ չեն, նրանք չեն կարող վնասել մեզ։ Հետևաբար կարիք չկա ինչ-որ բան անել մահացածների հոգու հանգստության համար, երկրպագել կամ աղոթել նրանց համար։
Ոմանք ասում են, թե կարող են հաղորդակցվել մահացածների հետ։ Բայց դա անհնար է։ Մահացածները «ոչ մի բան չեն գիտակցում»։ Նրանք, ովքեր կարծում են, թե հաղորդակցվում են իրենց մահացած սիրելիների հետ, գուցե իրականում շփվում են դևերի հետ, որոնք մահացած մարդու ձայնով են խոսում։ Այսպիսով՝ մահացածների մասին ճշմարտությունը իմանալը պաշտպանում է մեզ դևերից։ Եհովան գիտի, որ դևերի հետ շփվելը վտանգավոր է, ուստի նախազգուշացնում է մեզ մահացածների հետ հաղորդակցվելու վտանգի մասին (կարդա 2 Օրենք 18։10–12)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Իմացիր ավելին, թե Աստվածաշունչն ինչ է սովորեցնում մահվան մասին, և ամրացրու հավատդ սիրառատ Աստծու հանդեպ, ով չի տանջում մահացածներին։
3. Իմացիր մահացածների վիճակի մասին ճշմարտությունը
Ամբողջ աշխարհում մարդիկ մահացածների վիճակի վերաբերյալ տարբեր հավատալիքներ ունեն։ Ինչ խոսք, այդ հավատալիքներից բոլորը չէ, որ ճիշտ են։
Մահացածների վիճակի վերաբերյալ ի՞նչ հավատալիքներ կան ձեր տարածքում։
Աստվածաշնչի տեսակետն իմանալու համար դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
Կարդացեք Ժողովող 3։20 և պատասխանեք հետևյալ հարցերին։
Ըստ այս համարի՝ ի՞նչ է տեղի ունենում մահից հետո։
Արդյո՞ք մարդու մահից հետո նրա հոգին շարունակում է իր գոյությունը։
Աստվածաշնչում գրված է Հիսուսի ընկերներից մեկի՝ Ղազարոսի մահվան մասին։ Կարդացեք Հովհաննես 11։11–14 և տեսեք, թե Հիսուսն ինչ ասաց Ղազարոսի վիճակի մասին, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։
Հիսուսն ինչի՞ հետ համեմատեց մահը։
Այս համեմատությունից ի՞նչ կարող ենք սովորել մահացածների վիճակի մասին։
Քո կարծիքով՝ մահվան վերաբերյալ Աստվածաշնչի տեսակետը խելամի՞տ է։
4. Մահվան մասին ճշմարտությունն իմանալը օգտակար է
Մահվան մասին ճշմարտությունն իմանալը մեզ ազատում է մահվան հանդեպ վախից։ Կարդացեք Ժողովող 9։10, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։
Մահացածները կարո՞ղ են վնասել մեզ։
Մահացածների մասին ճշմարտությունը մեզ պաշտպանում է այն ստերից, թե մահացածի հոգու հանգստության համար պետք է ինչ-որ բան անել կամ նույնիսկ երկրպագել նրան։ Կարդացեք Եսայիա 8։19 և Հայտնություն 4։11 համարներն ու քննարկեք հետևյալ հարցը։
Քո կարծիքով՝ ի՞նչ է զգում Եհովան, երբ տեսնում է, թե ինչպես են մարդիկ մահացածներին երկրպագում կամ նրանցից օգնություն խնդրում։
5. Մահվան մասին ճշմարտությունն իմանալը մխիթարում է մեզ
Շատերին սովորեցրել են, որ մահից հետո մարդիկ տանջվում են անցյալում գործած իրենց սխալների համար։ Սակայն մխիթարական է իմանալ, որ ոչ ոք մահից հետո չի տանջվում, նույնիսկ նրանք, ովքեր շատ վատ արարքներ են գործել։ Կարդացեք Հռոմեացիներ 6։7, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։
Եթե, ըստ Աստվածաշնչի, մահը ազատում է մեզ մեղքից, այդ դեպքում ճի՞շտ է մտածել, որ մարդը մահից հետո տառապելու է անցյալի իր սխալների համար։
Որքան շատ ճանաչենք Եհովային, այնքան ավելի շատ կհամոզվենք, որ նա երբեք չէր տանջի մահացածներին։ Կարդացեք 2 Օրենք 32։4 և 1 Հովհաննես 4։8 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։
Արդյո՞ք այսպիսի հատկություններ ունեցող Աստված կտանջեր մահացածներին։
Քեզ համար մխիթարակա՞ն է իմանալ մահվան մասին ճշմարտությունը։ Ինչո՞ւ։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Վախենում եմ, երբ մտածում եմ, թե ինչ է ինձ հետ լինելու մահից հետո»։
Աստվածաշնչյան ո՞ր համարները կարող են մխիթարական լինել այդ մարդկանց համար։
ԱՄՓՈՓՈՒՄ
Մահով ավարտվում է մարդու կյանքը։ Մահացածները չեն տանջվում և չեն կարող վնասել ոչ ոքի։
Վերհիշենք
Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո։
Ինչպե՞ս է մահվան մասին ճշմարտությունը օգնում մեզ։
Ինչպե՞ս է մահվան մասին ճշմարտությունը մխիթարում մեզ։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Իմացիր, թե Աստվածաշնչում օգտագործված «հոգի» բառը ինչ է իրականում նշանակում։
Իմացիր, թե արդյոք Աստված չարերին տանջում է դժոխքի կրակներում։
Պե՞տք է վախենալ մահացածներից։
«Հոգիներ. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ։ Գոյություն ունե՞ն իրականում» (գրքույկ)
Տես, թե մի մարդ ինչպես մխիթարվեց, երբ իմացավ, թե ինչ է իրականում տեղի ունենում մահից հետո։
«Աստվածաշնչում գտա ինձ հուզող հարցերի պատասխանները» («Դիտարան», 2015 թ. փետրվարի 1)