ԴԱՍ 13
Կեղծ կրոնները վարկաբեկում են Աստծուն. ինչպե՞ս
Եթե Աստված սեր է, ինչո՞ւ են կրոնները, որոնք պնդում են, թե ներկայացնում են Աստծուն, այդքան չար գործեր անում։ Պարզապես այդ կրոնները կեղծ են և սխալ լույսի ներքո են ներկայացնում Աստծուն. ի՞նչ կերպերով։ Աստված ինչպե՞ս է վերաբերվում դրան, և ի՞նչ է նա ձեռնարկելու այդ առնչությամբ։
1. Ինչպե՞ս են կեղծ կրոնները իրենց ուսմունքներով վարկաբեկում Աստծուն
Կեղծ կրոնները «Աստծու ճշմարտությունը ստության հետ [են] փոխել» (Հռոմեացիներ 1։25)։ Օրինակ՝ կրոնների մեծ մասը իր հետևորդներին չի հայտնել Աստծու անունը։ Սակայն Աստվածաշնչում ասվում է, որ պետք է գործածել Աստծու անունը (Հռոմեացիներ 10։13, 14)։ Երբ վատ բան է տեղի ունենում, որոշ կրոնական առաջնորդներ ասում են, որ դա Աստծու կամքն է։ Բայց դա սուտ է։ Չարության պատճառը Աստված չէ (կարդա Հակոբոս 1։13)։ Ցավոք, այս կրոնական ստերը մարդկանց վանում են Աստծուց։
2. Ինչպե՞ս են կեղծ կրոնները իրենց գործերով վարկաբեկում Աստծուն
Կեղծ կրոնների առաջնորդները մարդկանց չեն վերաբերվում այնպես, ինչպես Եհովան։ Աստվածաշնչում ասվում է, որ նրանց «մեղքերը կուտակվել ու հասել են մինչև երկինք» (Հայտնություն 18։5)։ Դարեր շարունակ կրոնը միջամտել է քաղաքական հարցերին, աջակցել է պատերազմներին և բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ է դարձել կամ հավանություն է տվել դրանց։ Որոշ կրոնական առաջնորդներ ցոփ ու շվայտ կյանքով են ապրում և դա անում են իրենց հետևորդների հաշվին։ Նրանց այս արարքները ցույց են տալիս, որ նրանք ընդհանրապես չեն ճանաչում Աստծուն և նրան ներկայացնելու իրավունք չունեն (կարդա 1 Հովհաննես 4։8)։
3. Ինչպե՞ս է Աստված վերաբերվում կեղծ կրոններին
Եթե քեզ բարկացնում են կեղծ կրոնների գործերը, ապա պատկերացրու, թե Եհովան ինչ է զգում։ Ճիշտ է, նա սիրում է մարդկանց, բայց նրան բարկացնում են կրոնական առաջնորդները, որոնք ստեր են տարածում իր մասին և վատ են վերաբերվում իրենց հետևորդներին։ Նա խոստանում է, որ կեղծ կրոնները կվերանան և «այլևս չեն լինի» (Հայտնություն 18։21)։ Շուտով Աստված վերջ կդնի բոլոր կեղծ կրոններին (Հայտնություն 18։8)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Տես, թե Աստված ինչպես է վերաբերվում կեղծ կրոններին։ Իմացիր, թե ինչեր են դրանք արել, և ինչու այդ արարքները չպետք է քեզ հետ պահեն Եհովային ճանաչելուց։
4. Ոչ բոլոր կրոններն են ընդունելի Աստծուն
Շատ մարդիկ կարծում են, որ կրոնները տարբեր ճանապարհներ են, որոնք տանում են միևնույն Աստծու մոտ։ Արդյո՞ք դա ճիշտ է։ Կարդացեք Մատթեոս 7։13, 14 համարները և քննարկեք հետևյալ հարցը։
Ի՞նչ է Աստվածաշունչն ասում այն ճանապարհի մասին, որը տանում է դեպի կյանք։
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք ստորև բերված հարցը։
Արդյո՞ք Աստվածաշունչն ասում է, որ Աստծուն ընդունելի շատ կրոններ կան։
5. Կեղծ կրոնները չեն արտացոլում Աստծու սերը
Կրոնները մարդկանց վանում են Աստծուց տարբեր կերպերով, օրինակ՝ պատերազմների մեջ ներքաշվելով։ Որոշ փաստերի հետ ծանոթանալու համար դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցերը։
Ի՞նչ դիրքորոշում ունեցան շատ եկեղեցիներ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Ի՞նչ ես մտածում նրանց դիրքորոշման մասին։
Կարդացեք Հովհաննես 13։34, 35 և 17։16 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։
Եհովան ի՞նչ է զգում, երբ տեսնում է, թե ինչպես են կրոնները ներքաշվում պատերազմների մեջ։
Շատ չարագործությունների հետևում կեղծ կրոններն են կանգնած։ Նկատե՞լ ես, թե որ հարցերում կեղծ կրոնները չեն դրսևորել Աստծու սերը։
6. Աստված ուզում է ազատել մարդկանց կեղծ կրոնից
Կարդացեք Հայտնություն 18։4a և քննարկեք հետևյալ հարցը։
Ի՞նչ զգացիր, երբ իմացար, որ Աստված ուզում է ազատել այն մարդկանց, որոնք մոլորվել են կեղծ կրոնի պատճառով։
7. Շարունակիր սովորել ճշմարիտ Աստծու մասին
Արդյո՞ք կեղծ կրոնների վատ գործերը պետք է ազդեն Աստծու մասին ունեցած քո տեսակետի վրա։ Պատկերացրու մի տղայի, որը մերժում է իր հոր իմաստուն խորհուրդները, հեռանում է տնից և սկսում է վատ կյանքով ապրել։ Սակայն հայրը հավանություն չի տալիս որդու արարքներին։ Ինչո՞ւ անարդար կլինի հորը մեղադրել այդ ըմբոստ որդու ապրելակերպի համար։
Արդար կլինի՞, եթե կեղծ կրոնի սխալների համար Եհովային մեղադրենք և դադարենք նրա մասին սովորելուց։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Ինձ չեն հետաքրքրում կրոնները, որովհետև բոլորն էլ սուտ են»։
Դո՞ւ էլ ես այդպես կարծում։
Ինչո՞ւ կեղծ կրոնների գործերը չպետք է ազդեն Եհովայի մասին ունեցած մեր տեսակետի վրա։
ԱՄՓՈՓՈՒՄ
Կեղծ կրոնները վարկաբեկում են Աստծուն իրենց ուսմունքներով և սարսափելի արարքներով։ Այդ իսկ պատճառով Աստված ոչնչացնելու է դրանք։
Վերհիշենք
Ինչպե՞ս ես վերաբերվում կեղծ կրոնների ուսմունքներին և նրանց վատ գործերին։
Աստված ինչպե՞ս է վերաբերվում կեղծ կրոններին։
Ի՞նչ է Աստված անելու այդ կրոններին։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես երկու պատճառ, թե ինչու Աստված հավանություն չի տալիս կրոնների մեծամասնությանը։
«Բոլոր կրոնները նույն բա՞նն են։ Բոլո՞րն են առաջնորդում դեպի Աստված» (վեբ հոդված)
Ինչո՞ւ է Եհովան ուզում, որ իրեն երկրպագենք ոչ թե մենակ, այլ ուրիշների հետ։
«Անհրաժե՞շտ է կրոնական կազմակերպության անդամ լինել» (վեբ հոդված)
Մի քահանա հիասթափված էր իր կրոնից, բայց դա հետ չպահեց նրան Աստծու մասին ճշմարտությունը սովորելուց։
«Ինչո՞ւ մի քահանա հեռացավ իր եկեղեցուց» («Արթնացե՛ք», 2015 թ. փետրվար)
Դարեր շարունակ կրոնները ստեր են սովորեցրել։ Դրանց պատճառով մարդիկ սկսել են մտածել, թե Աստված հեռու է իրենցից և դաժան է։ Ահա երեք սուտ, որոնց մասին պետք է իմանաս ճշմարտությունը։
«Ստեր, որ մարդկանց վանում են Աստծուց» («Դիտարան», 2013 թ. նոյեմբերի 1)
a Իմանալու համար, թե ինչու է «Հայտնություն» գիրքը կեղծ կրոնը ներկայացնում «Մեծ Բաբելոն» անունը կրող կնոջ տեսքով, տես «Հավելյալ տեղեկություն 1»։