Հոբ
4 Այդ ժամանակ Եղիփազ+ թեմանացին պատասխանեց՝ ասելով.
2 «Եթե ինչ-որ մեկը փորձի քեզ մի խոսք ասել, դու կհոգնե՞ս։
Բայց ո՞վ կարող է զսպել խոսքերը։
Եվ թույլ ձեռքերը զորացրել+։
4 Սայթաքողին բարձրացնում էին քո խոսքերը+,
Եվ թուլացած ծնկները դու ամրացնում էիր+։
5 Բայց այժմ, երբ հերթը քեզ է հասել, ուժասպառ ես եղել,
Դիպել է քեզ, և շփոթության մեջ ես ընկել։
6 Մի՞թե քո վստահության հիմքը աստվածավախությունդ չէ,
Եվ քո հույսը անարատ+ ճանապարհներդ չե՞ն։
7 Հիշիր, խնդրեմ, անմեղներից ո՞վ է երբևէ կորչել,
Եվ ուղղամիտներից+ ո՞վ է բնաջինջ եղել։
8 Ըստ իմ տեսածի՝ չար բաներ հնարողները
Եվ դժբախտություն ցանողները իրենք էլ կհնձեն դրանք+։
9 Աստծու շնչից նրանք կվերանան
Եվ նրա բարկության պոռթկումից կկործանվեն։
10 Առյուծն է մռնչում, և զորեղ առյուծի ձայնն է լսվում,
Բայց նույնիսկ ահազդու առյուծների ատամներն են կոտրվում։
11 Որս չլինելու պատճառով առյուծը սատկում է,
Եվ կորյունները ցրվում են։
12 Ինձ մի խոսք ասվեց գաղտագողի,
Եվ ականջս շշուկ լսեց նրանից+
13 Գիշերվա տեսիլքներից եկած անհանգիստ մտքերում,
Երբ խոր քուն է գալիս մարդկանց վրա։
14 Սարսափ ու դող ընկավ ինձ վրա,
Եվ բոլոր ոսկորներս սարսափով լցվեցին։
15 Երեսիս առջևից մի ոգի անցավ,
Մարմնիս մազերը ցցվեցին։
16 Նա կանգ առավ,
Բայց ես չճանաչեցի նրա կերպարանքը։
Մի երևույթ կար իմ աչքերի առաջ.
Լռություն տիրեց, և ահա մի ձայն լսեցի.
17 «Մի՞թե մահկանացու մարդը Աստծուց արդար կարող է լինել,
Կամ մի՞թե մարդը կարող է իր Ստեղծողից մաքուր լինել»։
18 Ահա նա իր ծառաներին էլ չի հավատում
Եվ իր պատգամաբերների* մեջ սխալներ է գտնում,
19 Առավել ևս նրանց մեջ, ովքեր ապրում են կավե տներում,
Որոնց հիմքը փոշին է+։
Ցեցից ավելի արագ են նրանց վերացնում։
20 Առավոտից երեկո նրանք փշուր-փշուր են լինում,
Առհավետ կործանվում են, բայց ոչ ոք չի նկատում։
21 Մի՞թե նրանց պարանը վրանի պարանի պես չի քաշվել,
Նրանք մեռնում են, քանի որ իմաստություն չունեն»։