Մասքիլ։ Դավթի սաղմոսը, երբ նա քարայրում էր+։ Աղոթք։
142 Իմ ձայնով ես Եհովային օգնության կանչեցի+,
Իմ ձայնով Եհովայից բարեհաճություն աղերսեցի+։
2 Նրա առջև իմ մտահոգությունը թափեցի+,
Պատմեցի նրան իմ կրած նեղությունների մասին+,
3 Երբ ոգիս+ մաշվում էր իմ ներսում։
Այդ ժամանակ դու իմացար իմ ճանապարհը+։
Այն ճանապարհի վրա, որով ես գնում եմ+,
Ծածուկ որոգայթ լարեցին իմ դեմ+։
4 Դեպի ա՛ջ նայիր և կտեսնես,
Որ չկա մեկը, որ ինձ ճանաչի+։
Ապաստարանս կորավ ինձ համար+,
Չկա մեկը, որ հետաքրքրվի իմ հոգու մասին+։
5 Ես քեզ օգնության կանչեցի, ո՛վ Եհովա+։
Ես ասացի. «Դո՛ւ ես իմ ապավենը+
Եվ իմ բաժինը+ ողջերի երկրում»+։
6 Ուշադրությո՛ւն դարձրու իմ աղաչանքին+,
Որովհետև ես բոլորովին ուժասպառ եմ եղել+։
Ազատի՛ր ինձ իմ հալածողներից+,
Որովհետև նրանք ուժեղ են ինձանից+։
7 Դո՛ւրս բեր իմ հոգին զնդանից+,
Որպեսզի անունդ գովերգեմ+։
Թող իմ շուրջը արդարները հավաքվեն+,
Որովհետև դու լավ ես վարվում ինձ հետ+։