Սաղմոսներ
Դավթի սաղմոսը։
2 Թող աղոթքս ընդունելի լինի քեզ, ինչպես պատրաստված խունկը+ քո առջև+,
Եվ վեր բարձրացրած ձեռքերս, ինչպես երեկոյան մատուցվող հացի ընծան+։
4 Մի՛ թող, որ սիրտս հակվի որևէ չար բանի+,
Որպեսզի արատավոր գործեր չանեմ ամբարշտության մեջ+
Չարիք գործողների հետ+
Եվ չուտեմ նրանց համեղ կերակուրներից+։
5 Եթե արդարն ինձ հարվածի, դա սիրառատ բարություն կլինի+,
Եթե հանդիմանի, գլխիս լցված յուղ կլինի+,
Որն իմ գլուխը չի մերժի+։
Ես կաղոթեմ նրանց համար նույնիսկ նրանց նեղությունների ժամանակ+։
6 Ժողովրդի դատավորներն ընկած են ժայռի կողքերը+,
Բայց ժողովուրդը լսեց իմ խոսքերն ու տեսավ, որ դրանք հաճելի են+։
7 Ինչպես որ փայտ կոտրելիս տաշեղները ցիրուցան են լինում գետնի վրա,
Այնպես էլ մեր ոսկորներն են ցրիվ գալիս գերեզմանի* բերանի մոտ+։