Սաղմոսներ
Նվագավարին։ «Մի՛ կործանիր»։ Դավթի սաղմոսը։ Միքթամ*։
58 Լուռ մնալով՝ կարո՞ղ եք արդարության մասին խոսել+։
Կարո՞ղ եք ուղղամտությամբ դատել, ո՛վ մարդկանց որդիներ+։
2 Ո՛չ, փոխարենը՝ ձեր սիրտը դրդում է ձեզ անարդարություն գործելու երկրի վրա+,
Եվ ճանապարհ եք պատրաստում ձեր ձեռքերի բռնության համար+։
6 Ո՛վ Աստված, փշրի՛ր նրանց ատամները իրենց բերանում+։
Կոտրի՛ր առյուծների ծնոտները, ո՛վ Եհովա։
7 Թող որ նրանք լուծվեն, ինչպես հոսող ջրերի մեջ է լուծվում որևէ բան+,
Թող որ նա լարի աղեղը իր նետերի համար, և նրանք վայր ընկնեն+։
9 Նախքան ձեր կաթսաները կզգան վառվող փշի տաքությունը+,
Նա մրրիկի պես կքշի, կտանի թե՛ կանաչ և թե՛ այրվող փուշը+։
11 Եվ մարդիկ կասեն+. «Արդարև վարձատրություն կա արդարի համար+։
Արդարև Աստված կա, որ դատում է երկիրը»+։