Սաղմոսներ
Աստուած դատաւոր է երկրի վերայ էլ։
Երգողների գլխաւորին. Մի ապականիր եղանակով.* Դաւիթի Երգ։
58 Իրաւի՞ մունջ արդարութիւն կ’խօսիք, ուղիղ դատաստան արէք, ով մարդկանց որդիք:
2 Ընդհակառակը՝ սրտով անօրէնութիւն էք գործում. ձեր ձեռքի անիրաւութիւնը կշռով բաժանում էք երկրի մէջ:
3 Ամբարիշտները մօր արգանդիցը ծուռ են. որովայնիցը մոլորուած են սուտ խօսողները:
4 Նորանց թոյնը նման է օձի թոյնի. ինչպէս խուլ իժ, որ իր ականջը խփում է:
5 Որ չ’լսէ կախարդների ձայնին՝ այն թովչին որ վարպետութեամբ թովում է:
6 Ով Աստուած, փշրիրի նորանց ատամները իրանց բերանումը. եւ առիւծների մեծ ակռաները ջարդիր, ով Տէր:
7 Հալուին նորանք ինչպէս ջուր որ անդադար գնում է, եւ երբոր նետ գցեն՝ թող լինին իբր բթացած:
8 Խխունջի պէս լինին որ հալվում է գնալիս. կնոջ վիժածի պէս՝ որ արեւը չ’տեսնան:
9 Դեռ ձեր կաթսաները վառուած փուշի տաքութիւնը չ’իմացան՝ թէ հումը թէ այրուածը, մրրկիցը տարուին:
10 Արդարն ուրախ կ’լինի երբոր վրէժխնդրութիւնը կ’տեսնէ. իր ոտները կ’լուանայ ամբարշտի արիւնովը:
11 Եւ մարդիկ կ’ասեն. Իրաւի որ վարձք* կայ արդարի համար, իրաւի որ կայ Աստուած՝ դատաւոր երկրի վերայ: