Ելք
31 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Տե՛ս, Հուդայի ցեղից ես անունով կանչում եմ Բեսելիելին+՝ Հուրի որդի Ուրիի որդուն+։ 3 Ես նրան կլցնեմ Աստծու ոգով, որպեսզի նա իմաստություն, հասկացողություն ու գիտելիք ունենա և հմուտ լինի ամեն տեսակ արհեստում+՝ 4 նախագծեր իրագործելու համար, ոսկով, արծաթով, պղնձով աշխատելու համար+, 5 ինչպես նաև քարեր մշակելու համար+, որպեսզի դրանք ագույցներում հագցվեն, և փայտ փորագրելու համար, որպեսզի ամեն տեսակ իրեր պատրաստեն+։ 6 Ահա ես նրա համար օգնական եմ նշանակում Դանի ցեղից Աքիսամայի որդի Օհոլիաբին+ և բոլոր իմաստուն սիրտ ունեցողների սրտում իմաստություն եմ դնում, որ նրանք պատրաստեն այն ամենը, ինչ ես պատվիրել եմ քեզ+՝ 7 հանդիպման վրանը+, վկայության համար տապանակն+ ու նրա վրայի կափարիչը+, վրանի բոլոր պատկանելիքները, 8 սեղանն ու նրա պատկանելիքները+, մաքուր ոսկուց ճրագակալն ու նրա բոլոր պատկանելիքները+, խնկի սեղանը+, 9 ողջակեզի զոհասեղանն ու նրա բոլոր պատկանելիքները+, ավազանն ու նրա տակդիրը+, 10 նուրբ գործվածքով հանդերձները, Ահարոն քահանայի սուրբ հանդերձներն ու նրա որդիների հանդերձները, որպեսզի նրանք քահանայություն անեն+, 11 նաև օծման յուղն ու սրբարանի համար անուշահոտ խունկը+։ Նրանք ամեն ինչ կանեն այնպես, ինչպես պատվիրել եմ քեզ»։
12 Հետո Եհովան ասաց Մովսեսին. 13 «Իսկ դու խոսիր Իսրայելի որդիների հետ ու ասա. «Անպատճառ պահեք իմ շաբաթները+, քանի որ դա նշան է իմ ու ձեր միջև սերնդեսերունդ, որ դուք իմանաք, որ ես՝ Եհովաս եմ սրբացնում ձեզ+։ 14 Դուք պետք է պահեք շաբաթը, որովհետև այն սուրբ է ձեզ համար+։ Այն պղծողը, անշուշտ, մահվան պիտի մատնվի+։ Եթե որևէ մեկը այդ օրը գործ անի, այդ հոգին բնաջինջ պետք է լինի իր ժողովրդի միջից+։ 15 Վեց օր կարելի է աշխատել, բայց յոթերորդ օրը լիակատար հանգստի շաբաթ է+։ Այն սուրբ է Եհովայի համար։ Եթե որևէ մեկը շաբաթ օրը գործ անի, անշուշտ, մահվան պիտի մատնվի։ 16 Իսրայելի որդիները պետք է պահեն շաբաթը. այն պետք է պահեն սերնդեսերունդ։ Դա ուխտ է դարեդար+։ 17 Իմ ու Իսրայելի որդիների միջև այն նշան է դարեդար+, քանի որ վեց օրում Եհովան ստեղծեց երկինքն ու երկիրը, իսկ յոթերորդ օրը դադարեց աշխատելուց ու սկսեց հանգստանալ»»+։
18 Երբ նա Սինա լեռան վրա վերջացրեց Մովսեսի հետ խոսելը, նրան տվեց Վկայության երկու տախտակները+՝ այն քարե տախտակները, որոնց վրա Աստծու մատով+ էր գրված։