Առակներ
12 Խրատ* սիրողը գիտելիքներ է սիրում+, բայց հանդիմանություն ատողը անխոհեմ է+։
2 Բարի մարդը հավանություն է ստանում Եհովայից+, բայց չար գաղափարներ ունեցող մարդուն նա ամբարիշտ է կոչում+։
3 Ոչ մի մարդ ամբարշտությամբ չի հաստատվի+, բայց արդարների արմատը չի սասանվի+։
4 Առաքինի* կինը պսակ է իր տիրոջ համար+, բայց այն կինը, որը ամոթալի վարմունք ունի, փտություն է նրա ոսկորներին+։
5 Արդարների մտքերը արդարություն են+, իսկ ամբարիշտների տված առաջնորդությունը՝ խաբեություն+։
6 Ամբարիշտների խոսքերը դարանամուտ են լինում արյուն թափելու համար+, բայց ուղղամիտների բերանը կազատի իրենց+։
7 Ամբարիշտները բնաջնջվում են և այլևս չկան+, բայց արդարների տունը կանգնած կմնա+։
8 Մարդը կգովաբանվի իր խոհեմ բերանի համար+, բայց ծուռ սիրտ ունեցողն արհամարհված կլինի+։
9 Ավելի լավ է ոչ երևելի մարդը, որը ծառա ունի, քան նա, ով փառավորում է ինքն իրեն, բայց հացի կարոտ է+։
10 Արդարը հոգ է տանում իր ընտանի կենդանու հոգու մասին+, բայց ամբարիշտների ողորմությունը դաժան է+։
11 Իր հողը մշակողը հացով կկշտանա+, իսկ փուչ բաների հետևից ընկնողը խոհեմ սիրտ չունի+։
12 Ամբարիշտը ցանկանում է չար մարդկանց բռնած որսը+, բայց արդարների արմատը պտուղ է բերում+։
13 Իր շուրթերի հանցանքով չար մարդը որոգայթն է ընկնում+, բայց արդարը դուրս է գալիս նեղությունից+։
14 Իր բերանի պտղից մարդը բարիքով կկշտանա+, և մարդու ձեռքի գործը իրեն կվերադառնա+։
15 Հիմարի ճանապարհը ճիշտ է իր աչքերին+, բայց նա, ով խորհուրդ է լսում, իմաստուն է+։
16 Հիմար մարդն է իր ջղայնությունը հենց նույն օրը ցույց տալիս+, բայց խորագետ մարդը ծածկում է անպատվությունը+։
17 Ով հավատարմությամբ է խոսում, կասի այն, ինչ արդար է+, իսկ կեղծ վկան խաբեություն կասի+։
18 Կա մարդ, որ անմտածված է խոսում և սրի պես խոցում է+, բայց իմաստունների լեզուն բուժում է+։
19 Ճշմարտության շուրթերը+ հավիտյան կհաստատվեն+, բայց ստության լեզուն միայն մի ակնթարթ կմնա+։
20 Չարիք հնարողների սրտում խաբեություն կա+, բայց խաղաղությանը նպաստողները ուրախություն ունեն+։
21 Արդարին ոչ մի վնաս չի հանդիպի+, բայց ամբարիշտների կյանքը փորձանքներով լի կլինի+։
22 Կեղծ շուրթերը գարշելի են Եհովայի համար+, բայց հավատարմությամբ վարվողները հաճելի են նրան+։
23 Խորագետ մարդը ծածկում է իր գիտելիքները+, բայց հիմարների սիրտը հիմարություն է դուրս տալիս+։
24 Ժրաջանների ձեռքը պիտի իշխի+, բայց ծույլ ձեռքը հարկադրական աշխատանք պիտի կատարի+։
25 Անհանգստությունը ընկճում է մարդու սիրտը+, բայց բարի խոսքը ուրախացնում է այն+։
26 Արդարը ուշադիր զննում է իր արոտավայրը, բայց ամբարիշտների ճանապարհը մոլորեցնում է իրենց+։
27 Ծույլը իր որսի հետևից չի ընկնի+, բայց նա, ով ժրաջան է, թանկարժեք հարստություն է մարդու համար։
28 Արդարության ճանապարհին կյանք կա+, և այդ ճանապարհը մահվան չի տանում+։