Առակներ
9 Ճշմարիտ իմաստությունը+ կառուցեց իր տունը+ և տաշեց դրա յոթ սյուները։ 2 Մորթել տվեց կենդանիներ, խառնեց իր գինին, դեռ ավելին, պատրաստեց իր սեղանը+։ 3 Նա ուղարկեց իր աղախիններին, որ քաղաքի բարձունքների գլուխներից կանչի. 4 «Ով անփորձ է, թող այս կողմ շրջվի»+։ Իսկ խոհեմ սիրտ չունեցողներին+ ասաց. 5 «Եկեք, կերեք իմ հացը և խմեք այն գինին, որ խառնել եմ+։ 6 Թողեք անփորձներին ու ապրեք+ և ուղիղ քայլեք հասկացողության ճանապարհով»+։
7 Նա, ով ուղղում է ծաղրողին, անպատվություն է բերում իր վրա+, և ամբարշտին հանդիմանողը արատավորում է իրեն+։ 8 Ծաղրողին մի՛ հանդիմանիր, որ չատի քեզ+։ Հանդիմանիր իմաստուն մարդուն, և նա կսիրի քեզ+։ 9 Իմաստունին ուսուցում տուր, և նա ավելի իմաստուն կդառնա+։ Արդարին գիտելիքներ տուր, և նա ավելի շատ բան կսովորի։
10 Եհովայի հանդեպ վախը իմաստության սկիզբն է+, և Ամենասուրբի մասին գիտելիքն է հասկացողությունը+։ 11 Իմ շնորհիվ օրերդ կշատանան+, և քեզ կյանքի տարիներ կավելանան+։ 12 Եթե իմաստուն ես դարձել, քո օգտի համար ես դարձել+, իսկ եթե ծաղրում ես, ինքդ էլ կտուժես+։
13 Հիմար կինը աղմկոտ է+։ Նա ինքնին պարզամտություն է և ոչ մի բան չգիտի+։ 14 Իր տան մուտքի մոտ նստում է աթոռին, քաղաքի բարձր տեղերում+, 15 որ կանչի ճանապարհով անցնողներին, նրանց, ովքեր ուղիղ գնում են իրենց ճանապարհներով+. 16 «Ով անփորձ է, թող այս կողմ շրջվի»+։ Իսկ խոհեմ սիրտ չունեցողներին+ ասաց. 17 «Գողացված ջրերը քաղցր են+, և թաքուն կերված հացը՝ հաճելի»+։ 18 Բայց նա չգիտի, որ անզոր մեռելներն այնտեղ են, որ այդ կնոջ կողմից ներս կանչվածները գերեզմանի* ցածր տեղերում են+։