2 Կորնթացիներ
13 Սա երրորդ անգամն է+, որ պատրաստվում եմ ձեզ մոտ գալու։ «Ամեն գործ պետք է երկու կամ երեք վկայի ցուցմունքներով* հաստատվի»+։ 2 Թեև հեռու եմ ձեզանից, բայց իմ խոսքերն ընդունեք այնպես, ասես երկրորդ անգամ է՝ ձեզ մոտ եմ։ Ուստի ինչպես անցած անգամ, այնպես էլ հիմա զգուշացնում եմ նախկինում մեղք գործածներին և մյուս բոլորին, որ եթե երբևէ նորից գամ, չեմ խնայի+, 3 քանի որ դուք ապացույց եք փնտրում, թե արդյոք Քրիստոսը խոսո՞ւմ է ինձանով+, Քրիստոսը, որ ոչ թե տկարությամբ է գործում ձեր մեջ, այլ զորությամբ։ 4 Ինչ խոսք, նա ցցին գամվեց+ տկարության պատճառով+, սակայն կենդանի է Աստծու զորության շնորհիվ+։ Ճիշտ է, մենք էլ ենք տկար, ինչպես որ նա էր, սակայն կապրենք նրա հետ միասին+ Աստծու զորության+ շնորհիվ, որը գործում է ձեր մեջ։
5 Շարունակ ստուգեք, թե արդյոք հավատի մե՞ջ եք, շարունակ փորձեք ինքներդ ձեզ, որ իմանաք, թե ովքեր եք դուք+։ Մի՞թե չեք գիտակցում, որ Հիսուս Քրիստոսը միության մեջ է ձեզ հետ+. այլապես դուք հավանության արժանացած չեք։ 6 Հույս ունեմ, որ կիմանաք՝ մենք անհավանության արժանացած չենք։
7 Աղոթում ենք+ Աստծուն, որ դուք ոչ մի սխալ բան չանեք։ Իմ նպատակը այն չէ, որ մենք հավանության արժանացած երևանք, այլ որ դուք ճիշտն անեք, նույնիսկ եթե թվա, թե մենք հավանության չենք արժանացել։ 8 Մենք ոչինչ չենք կարող անել ճշմարտության դեմ, այլ միայն ճշմարտության համար+։ 9 Միշտ ուրախանում ենք, երբ դուք ուժեղ եք լինում, նույնիսկ եթե մենք տկար ենք+, և աղոթում ենք+, որ դուք ուղղվեք։ 10 Ահա թե ինչու այս բաները իմ բացակայության ժամանակ եմ գրում, որպեսզի երբ ներկա լինեմ, խստությամբ չվարվեմ+, քանի որ Տերը ինձ իշխանություն տվեց ոչ թե քանդելու, այլ կերտելու+ համար։
11 Վերջապես, եղբայրնե՛ր, շարունակեք ուրախանալ, ուղղվել, մխիթարվել+, միևնույն մտքի լինել+, խաղաղությամբ ապրել+. և սիրո ու խաղաղության Աստվածը+ ձեզ հետ կլինի։ 12 Ողջունեք միմյանց սուրբ համբույրով+։ 13 Բոլոր սրբերը բարևում են ձեզ։
14 Թող Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարությունը, Աստծու սերը և սուրբ ոգին, որ տրվել է բոլորիս, ձեզ հետ լինեն+։