2 Կորնթացիներ
Յորոդորանք ինքնաճանաչութեան և կատարելութեան։
13 Այս երրորդ անգամն է որ ձեզ մօտ եմ գալիս. երկու ու երեք վկաների բերանից ամեն բան կ’հաստատուի: 2 Առաջուց ասեցի եւ առաջ էլ ասում եմ իբր մօտ լինող երկրորդ անգամ. եւ հիմա հեռուանց գրում եմ այն առաջուց մեղք գործածներին եւ ամեն ուրիշներին. որ եթէ դարձեալ գամ, չեմ խնայիլ. 3 Քանի որ դուք ապացոյց էք որոնում թէ Քրիստոսն ինձանով խօսում է, նա որ ձեր միջումը տկար չէ, այլ զօրաւոր է ձեզանում: 4 Որովհետեւ թէեւ խաչուեցաւ տկարութիւնից, բայց կենդանի է Աստուծոյ զօրութիւնովը. որ մենք էլ թէ եւ տկարանում ենք նորա համար՝ բայց կենդանի կ’լինենք նորա հետ Աստուծոյ զօրութիւնովը ձեզ համար. 5 Փորձեցէք ձեր անձերը, թէ արդեօք հաւատքո՞ւմն էք. քննեցէք ձեր անձերը. կամ թէ չ’գիտէ՞ք ձեր անձերը՝ որ Յիսուս Քրիստոսը ձեզանում է. միայն եթէ անպիտան լինիք: 6 Բայց յոյս ունիմ որ գիտենաք, թէ մենք անպիտան չենք: 7 Եւ ես աղօթում եմ դէպի Աստուած որ չար բան չ’անէք. ոչ թէ որ մենք ընտիր երեւինք, բայց որ դուք բարին գործէք, եւ մենք անպիտանի պէս լինենք: 8 Որովհետեւ մի բան չենք կարող ճշմարտութեան դէմ. բայց ճշմարտութեան համար: 9 Ուրախանում ենք, երբոր մենք տկարանում ենք եւ դուք զօրանում էք. որ հէնց դա էլ աղօթքով խնդրում ենք, այսինքն ձեր կատարելութիւնը: 10 Նորա համար այս հեռուանց գրում եմ. որ չ’լինի թէ իմ գալու ժամանակ սաստկութեամբ վարուիմ իմ իշխնութեան չափովը, որ Տէրը տուաւ ինձ շինելու եւ ոչ թէ քանդելու համար:
11 Վերջապէս, եղբարք, ուրախ եղէք, կատարեալ եղէք, մխիթարուեցէք, միաբան եղէք, եւ խաղաղութիւն արէք. եւ սէրի եւ խաղաղութեան Աստուածը ձեզ հետ լինի: 12 Իրար բարեւ տուէք սուրբ համբոյրով. 13 բարեւ են տալիս ձեզ բոլոր սուրբերը: 14 Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը, եւ Աստուծոյ սէրը, եւ Սուրբ Հոգու հաղորդութիւնը ձեր ամենի հետ. Ամէն: