2 Օրենք
14 «Դուք ձեր Աստված Եհովայի որդիներն եք+։ Մահացածի համար ձեզ վրա կտրվածքներ չանեք+ ու ձեր հոնքերը չսափրեք*+, 2 որովհետև դու սուրբ ժողովուրդ ես+ քո Աստված Եհովայի համար, և Եհովան երկրի երեսին եղող բոլոր ժողովուրդներից քեզ է ընտրել, որ իր ժողովուրդը լինես՝ իր հատուկ սեփականությունը+։
3 Գարշելի ոչ մի բան չուտես+։ 4 Սրանք են այն անասունները, որոնք կարող եք ուտել+՝ ցուլ, ոչխար, այծ, 5 եղջերու, վիթ, այծյամ+, վայրի այծ, այծքաղ, վայրի խոյ, քարայծ, 6 նաև ամեն երկկճղակավոր անասուն, որի կճղակը ճեղքվածք ունի և որը որոճում է+։ Այն կարող եք ուտել։ 7 Որոճացողներից, երկկճղակավորներից ու ճեղքված կճղակ ունեցողներից միայն սրանք չուտեք՝ ուղտ+, նապաստակ+, դաման+, քանի որ դրանք որոճացող են, սակայն երկկճղակավոր չեն։ Դրանք անմաքուր են ձեզ համար։ 8 Նաև խոզ+, որովհետև այն երկկճղակավոր է, բայց որոճացող չէ։ Այն անմաքուր է ձեզ համար։ Դրանց մսից չուտեք ու դրանց դիակներին չդիպչեք+։
9 Ջրային բոլոր այն արարածները, որոնք լողակներ ու թեփուկներ ունեն, կարող եք ուտել+։ 10 Լողակներ ու թեփուկներ չունեցող ոչ մի արարած չուտեք+։ Դրանք անմաքուր են ձեզ համար։
11 Ցանկացած մաքուր թռչուն կարող եք ուտել։ 12 Բայց ահա այն թռչունները, որոնք չպետք է ուտեք՝ արծիվ, ջրարծիվ, սև անգղ+, 13 կարմիր ցին, սև ցին+, ուրուր՝ ըստ իր տեսակի, 14 ագռավ+՝ ըստ իր տեսակի, 15 ջայլամ+, բու, որոր, բազե՝ ըստ իր տեսակի, 16 տնային բվիկ, ականջավոր բու+, կարապ, 17 հավալուսն+, անգղ, ձկնկուլ, 18 արագիլ, տառեղ՝ ըստ իր տեսակի, հոպոպ և չղջիկ+։ 19 Երկրի վրա վխտացող ամեն թևավոր արարած անմաքուր է ձեզ համար+։ Դրանք չպետք է ուտեք։ 20 Ցանկացած մաքուր թռչուն կարող եք ուտել։
21 Սատկած ոչ մի կենդանի չուտեք+։ Այն կարող ես տալ քո քաղաքում գտնվող պանդուխտին, և թող նա ուտի, կամ կարող ես վաճառել օտարականին, որովհետև դու սուրբ ժողովուրդ ես քո Աստված Եհովայի համար։
Ուլն իր մոր կաթի մեջ չեփես+։
22 Անպատճառ տուր քո սերմի տված ամբողջ բերքի տասներորդ մասը*, այն, ինչ տարեցտարի կստանաս արտից+։ 23 Քո Աստված Եհովայի առաջ քո հացահատիկի, նոր գինու, յուղի, խոշոր ու մանր անասունների առաջնեկների+ տասներորդ մասը+ պետք է ուտես այն վայրում, որը նա կընտրի, որ իր անունն այնտեղ լինի, որպեսզի սովորես միշտ վախենալ քո Աստված Եհովայից+։
24 Իսկ եթե ճանապարհը քեզ համար չափազանց երկար լինի+, և դու չկարողանաս տանել տասանորդը, քանի որ այն վայրը, որը քո Աստված Եհովան կընտրի, որ իր անունն այնտեղ լինի+, շատ հեռու կլինի քեզ համար (որովհետև քո Աստված Եհովան կօրհնի քեզ)+, 25 ապա այն փողի վերածիր, փողը դիր քսակի մեջ, այն վերցրու և ճանապարհ ընկիր դեպի այն վայրը, որը քո Աստված Եհովան կընտրի։ 26 Այդ փողով գնիր ինչ որ հոգիդ ուզի+՝ խոշոր անասուններ, ոչխարներ, այծեր, գինի, ոգելից խմիչք+ ու ցանկացած բան, ինչ հոգիդ ցանկանա։ Այնտեղ քո Աստված Եհովայի առաջ կեր այն և ուրախացիր+, ինչպես դու, այնպես էլ քո տնեցիները։ 27 Քո քաղաքում գտնվող ղևտացուն չանտեսես+, քանի որ նա բաժին կամ ժառանգություն չունի քեզ հետ+։
28 Երեք տարի հետո բեր քո բերքի ողջ տասներորդ մասը, որ հավաքել ես այդ տարում+, ու պահիր քո քաղաքում։ 29 Եվ ղևտացին+, որը բաժին կամ ժառանգություն չունի քեզ հետ, պանդուխտը+, որբը* և այրին+, որոնք գտնվում են քո քաղաքում, թող գան, ուտեն ու կշտանան, որպեսզի քո Աստվածը՝ Եհովան, օրհնի+ ձեռքիդ բոլոր գործերը+, որ կանես»։