Տիտոս
1 Ես՝ Պողոսս, Աստծու ծառաս+ և Հիսուս Քրիստոսի առաքյալս+, որ Աստծու ընտրյալների+ նույն հավատն ունեմ և ճշգրիտ գիտելիքներ+ ճշմարտության+ մասին, որը ներդաշնակ է Աստծու հանդեպ նվիրվածությանը+՝ 2 հիմնված հավիտենական կյանքի+ հույսի վրա, ինչը և Աստված, որը չի կարող ստել+, խոստացավ վաղեմի ժամանակներից առաջ+ 3 և իր ժամանակին հայտնեց իր խոսքը քարոզչության միջոցով, որն էլ վստահվեց+ ինձ մեր Փրկչի՝ Աստծու հրամանով+, 4 գրում եմ Տիտոսին՝ մեր ընդհանուր հավատի մեջ իմ հարազատ զավակին+։
Թող անզուգական բարություն* դրսևորվի քո հանդեպ և խաղաղություն լինի քեզ Աստծուց՝ Հորից+, և մեր Փրկիչ+ Քրիստոս Հիսուսից։
5 Քեզ թողեցի Կրետեում+ այն բանի համար, որ թերությունները շտկես և ամեն քաղաքում երեցներ նշանակես+, ինչպես որ պատվիրեցի+, 6 եթե մարդը զերծ է մեղադրանքից+, մեկ կնոջ ամուսին է+, և նրա երեխաները հավատացյալ են, որոնք չեն մեղադրվում սանձարձակ ու անկառավարելի լինելու մեջ+։ 7 Որպես Աստծու տնտես+՝ վերակացուն պետք է զերծ լինի մեղադրանքից+, չլինի ինքնահաճ+, բարկացկոտ+, հարբեցող+, հարվածող*+, շահամոլ+, 8 այլ լինի հյուրասեր+, առաքինություն* սիրող, ողջամիտ+, արդար, նվիրված+, ինքն իրեն տիրապետող+, 9 սովորեցնելու արվեստում ամուր բռնած լինի հավատարիմ խոսքը+, որպեսզի կարողանա թե՛ հորդորել առողջ ուսմունքով+ և թե՛ հանդիմանել+ դրան հակառակվողներին։
10 Բազում անկառավարելի մարդիկ կան, դատարկախոսներ+ ու մարդկանց միտքը մոլորեցնողներ: Նրանք հատկապես այն մարդիկ են, ովքեր թլփատությանն են կողմնակից+։ 11 Հարկավոր է փակել այդպիսիների բերանը, որովհետև նրանք ընտանիքներ են քանդում+՝ իրենց անազնիվ շահի+ համար սովորեցնելով բաներ, որ չպետք է սովորեցնեն։ 12 Նրանցից մեկը՝ իրենց իսկ մարգարեն, ասել է. «Կրետացիները միշտ սուտ են խոսում, վտանգավոր+ գազաններ են ու պորտաբույծ որկրամոլներ»։
13 Այս վկայությունը ճշմարիտ է։ Հենց այդ պատճառով էլ շարունակիր խստությամբ հանդիմանել նրանց+, որպեսզի առողջ լինեն հավատի մեջ+ 14 և ուշադրություն չդարձնեն հրեական առասպելներին+ ու այն մարդկանց պատվիրաններին+, ովքեր իրենք իրենց հեռացնում են ճշմարտությունից+։ 15 Ամեն ինչ մաքուր է մաքուրների համար+, մինչդեռ պիղծերի+ ու անհավատների+ համար ոչ մի բան մաքուր չէ. նրանց միտքն էլ, խիղճն+ էլ պղծված են։ 16 Նրանք հրապարակորեն հայտարարում են, թե ճանաչում են Աստծուն+, սակայն իրենց գործերով ուրանում են նրան+, որովհետև նողկալի են ու անհնազանդ և պիտանի չեն+ որևէ բարի գործի համար։