2 Հովհաննես
1 Ես՝ երեցս*+, գրում եմ ընտրյալ տիկնոջը+ և նրա զավակներին, որոնց իսկապես սիրում եմ+, և ոչ միայն ես, այլև բոլոր նրանք, ովքեր իմացան ճշմարտությունը+։ 2 Սիրում ենք ձեզ այն ճշմարտության համար, որ մնում է մեր մեջ+, և այն ընդմիշտ մեզ հետ կլինի+։ 3 Ճշմարտության և սիրո հետ մեկտեղ+ մենք կվայելենք անզուգական բարություն*+, ողորմություն և խաղաղություն Աստծուց՝ Հորից+, և Հիսուս Քրիստոսից՝ Հոր Որդուց։
4 Ես շատ ուրախ եմ, քանի որ իմացա, որ քո զավակներից+ ոմանք ճշմարտության մեջ են քայլում+, ինչպես որ մենք պատվիրան ստացանք Հորից+։ 5 Ուստի գրում եմ քեզ, ո՛վ տիկին, և խնդրում, որ պահես միմյանց սիրելու+ մասին պատվիրանը։ Այն նոր պատվիրան չէ+, քանի որ սկզբից ևեթ ունենք այն+։ 6 Սա է սերը+, որ մենք շարունակենք նրա պատվիրանների համաձայն քայլել+։ Եվ սա է պատվիրանը, որը սկզբից լսեցիք. շարունակեք դրա մեջ քայլել+։ 7 Շատ խաբեբաներ են դուրս եկել աշխարհ+՝ մարդիկ, որ չեն դավանում, որ Հիսուս Քրիստոսը եկել է մարմնով+։ Սա է խաբեբան+ ու նեռը+։
8 Զգույշ եղեք ձեր անձերի համար, որ չկորցնեք այն ամենը, ինչի համար մենք տքնաջան աշխատեցինք, այլ որ ամբողջ վարձատրությունը ստանաք+։ 9 Ամեն ոք, ով Քրիստոսի ուսմունքից այն կողմ է անցնում+ և չի մնում դրանում+, Աստծու հավանությունը չունի+։ Իսկ ով որ մնում է այս ուսմունքի մեջ, նա ունի թե՛ Հոր և թե՛ Որդու հավանությունը+։ 10 Եթե մեկը գալիս է ձեզ մոտ ու չի բերում այս ուսմունքը, երբեք նրան ձեր տուն մի՛ ընդունեք+ և ողջույնի խոսք մի՛ ասեք նրան+, 11 որովհետև ով նրան բարև տա, մասնակից կլինի նրա չար գործերին+։
12 Թեպետ շատ բան ունեմ ձեզ ասելու, սակայն չեմ ուզում դա անել թղթով ու թանաքով+։ Այլ հույս ունեմ ձեզ մոտ գալ ու երես առ երես խոսել ձեզ հետ+, որպեսզի ձեր ուրախությունը+ լիակատար լինի+։
13 Քեզ իրենց բարևներն են ուղարկում քո ընտրյալ քրոջ զավակները+։