Հոբ
40 Եհովան շարունակեց Հոբին ուղղված իր խոսքը.
2 «Մի՞թե մարդը Ամենակարողի մեջ սխալ կգտնի ու նրա հետ կվիճի:+
Թող նա, ով քննադատում է Աստծուն, պատասխանի»:+
3 Հոբը պատասխանեց Եհովային.
Ի՞նչ կարող եմ պատասխանել քեզ,
Ձեռքս դնում եմ բերանիս:+
5 Խոսել եմ մեկ-երկու անգամ, բայց էլ չեմ խոսի,
Այլևս ոչինչ չեմ ասի»:
6 Այդ ժամանակ Եհովան փոթորկի միջից պատասխանեց նրան.+
10 Ցույց տուր,* խնդրեմ, քո փառահեղությունն ու զորությունը,
Ցույց տուր* քո մեծապատվությունն ու վայելչությունը:
11 Կատաղի բարկությանդ ազատություն տուր,
Ուշադրություն դարձրու բոլոր մեծամիտներին ու նրանց ցածրացրու:
12 Ուշադրություն դարձրու բոլոր մեծամիտներին ու նրանց խոնարհեցրու,
Անօրեններին կոխկրտիր տեղում:
15 Նայիր գետաձիուն,* որին ստեղծել եմ, ինչպես և քեզ:
Նա խոտ է ուտում ցլի պես:
16 Տես՝ ինչ ուժեղ են նրա ոտքերը,
Ինչ հզոր են նրա որովայնի մկանները:
17 Նրա պոչը մայրու պես պինդ է,
Նրա ազդրերի ջլերը միահյուսված են:
18 Նրա ոսկորները պղնձե խողովակներ են,
Ոտքերը կռած երկաթից ձողեր են:
19 Իր տեսակի մեջ նա առաջինն է* Աստծու ստեղծածների շարքում,
Միայն նրա Ստեղծողը կարող է նրան մոտենալ սրով:
20 Նրան սնունդով են ապահովում լեռները,
Որտեղ վազվզում են բոլոր վայրի կենդանիները:
22 Թփերը ստվեր են գցում նրա վրա,
Հովտի բարդիները շրջապատում են նրան:
23 Երբ գետը վարարում է, նա խուճապի չի մատնվում,
Նա հանդարտ է մնում, ինչքան էլ Հորդանանի+ հորձանքը նրա բերանին է զարնվում:
24 Երբ նա արթուն է, մի՞թե որևէ մեկը կարող է նրան բռնել
Կամ նրա քթին կեռ անցկացնել»: