Երգերի երգը
8 «Երանի՜ եղբորս նման լինեիր,
Որին իմ մայրը կրծքով կերակրել է,
Ես կհամբուրեի քեզ,+ եթե տեսնեի դրսում,
Եվ ոչ ոք ինձ չէր նախատի:
Քեզ համեմված գինի կխմեցնեի,
Նռան թարմ հյութ կտայի:
4 Ո՜վ Երուսաղեմի դուստրեր,
Երդվեք, որ չեք փորձի իմ մեջ սեր արթնացնել կամ բորբոքել,
Մինչև որ այն ինքը չարթնանա»:+
5 «Այն ո՞վ է գալիս անապատից՝
Իր սիրեցյալին հենված»:
«Խնձորենու տակ քեզ արթնացրի:
Այնտեղ մայրդ երկունքի ցավեր էր քաշում,
Այնտեղ նա երկունքի ցավերով ծնեց քեզ:
6 Ինձ որպես կնիք դիր սրտիդ վրա,
Որպես կնքամատանի կրիր մատիդ,
Որովհետև մահվան պես զորեղ է սերը,+
Եվ գերեզմանի* պես անզիջում է բացարձակ նվիրվածությունը:
Այն բոցավառ կրակ է՝ Յահի* բոցն է:+
Եթե մարդ իր տան ողջ հարստությունը առաջարկի սիրո դիմաց,
Այն* արհամարհանքով կմերժեն»:
Ի՞նչ ենք անելու մեր քրոջ համար,
Երբ գան նրան ուզելու»:
9 «Եթե նա պարիսպ լինի,
Մենք այդ պարսպի վրա արծաթե ատամներով եզրապատ կկառուցենք:
Բայց եթե դուռ լինի,
Այն մայրու տախտակով կփակենք»:
10 «Ես պարիսպ եմ,
Եվ կրծքերս աշտարակների են նման:
Սիրեցյալս նայում է ինձ ու տեսնում,
Որ սրտումս խաղաղություն կա:
11 Սողոմոնը մի խաղողի այգի ուներ+ Բաալ-Համոնում:
Այդ այգին նա այգեպանների հոգածությանը հանձնեց:
Յուրաքանչյուրը պետք է հազար կտոր արծաթ տար դրա պտուղների դիմաց:
12 Հազար կտոր արծաթը քեզ է պատկանում, ո՛վ Սողոմոն,
Իսկ երկու հարյուրը՝ այգեպաններին:
Բայց ես իմ խաղողի այգին ունեմ, և այն միայն ինձ է պատկանում»:
Թող որ ես էլ լսեմ այն»:+