Եսայիա
10 Վա՜յ նրանց, ովքեր վնասաբեր կանոններ են սահմանում,+
Ովքեր մարդկանց կեղեքող նորանոր օրենքներ են գրում,
2 Որպեսզի աղքատի դատապահանջը մերժեն,
Իմ ժողովրդի միջի խեղճերին արդարադատությունից զրկեն,+
Այրիների ունեցվածքը ավար վերցնեն
4 Դուք կուչ կգաք մյուս գերիների հետ,
Սպանվածների շարքում կլինեք:
Ժողովրդի ըմբոստության պատճառով Աստծու զայրույթը չի հանդարտվում,
Նրա ձեռքը մեկնված է՝ հարվածներ հասցնելու:+
5 Նա ասում է. «Ահա Ասորեստանը՝*+ իմ բարկության գավազանը,+
Եվ նրա ձեռքի ցուպը, որով բերելու եմ իմ դատապարտությունը:
Ես կհրամայեմ, որ նա շատ ավար ու թալան վերցնի,
Կոխկրտի նրանց, ինչպես փողոցի ցեխը:+
7 Մինչդեռ նրա ուզածը այլ բան է,
Նրա սրտում այլ ծրագրեր են.
Նրա սրտի ուզածը ոչ թե մեկ ազգ բնաջնջելն է,
Այլ շատ ազգերի ոչնչացնելն է:
8 Նա ասում է. «Չէ՞ որ ինձ ծառայող իշխանները բոլորն էլ թագավորներ են:+
10 Ես նվաճել եմ փուչ աստվածներ պաշտող թագավորությունների,
Որոնց կուռքերն ավելի շատ էին, քան Երուսաղեմինն ու Սամարիայինը:+
11 Եվ ինչպես Սամարիայի ու նրա փուչ աստվածների հետ եմ վարվել,
Մի՞թե նույն կերպ էլ չեմ վարվի Երուսաղեմի ու նրա կուռքերի հետ»:+
12 Երբ ես՝ Եհովաս, վերջացնեմ իմ ողջ անելիքը Սիոն լեռան վրա ու Երուսաղեմում, կպատժեմ Ասորեստանի թագավորին նրա սրտի հանդգնության, հպարտության ու մեծամտության համար,+ 13 որովհետև նա ասում է.
«Ես դա իմ բազկի զորությամբ կանեմ,
Իմ իմաստությամբ կանեմ, քանի որ իմաստուն եմ:
Ժողովուրդների սահմանները կվերացնեմ,+
Նրանց գանձերը կթալանեմ,+
Զորավորի պես նրանց բնակիչներին ինձ կենթարկեցնեմ:+
14 Եվ ինչպես մի մարդ ձեռքը թռչնի բնին է մեկնում,
Այդպես էլ ես ձեռքս ժողովուրդների հարստությանը կգցեմ,
Եվ ինչպես լքված ձվերն են հավաքում,
Այդպես էլ ես ողջ երկրի վրա ամեն ինչ ինձ կվերցնեմ:
Ոչ ոք թևերը չի թափահարի, բերանը չի բացի, ճիչ չի արձակի»»:
15 Մի՞թե կացինը իրեն վեր կդասի իրենով կտրողից,
Կամ սղոցը իրեն բարձր կհամարի իրենով սղոցողից:
Մի՞թե ցուպը+ կարող է տարուբերել նրան, ով բռնում է իրեն,
Կամ գավազանը կարո՞ղ է վեր հանել նրան, ով իր պես փայտից չէ:
16 Դրա համար էլ ճշմարիտ Տերը՝ Զորքերի տեր Եհովան,
Նրա ամրակազմ տղամարդկանց հյուծվածությամբ կպատուհասի,+
Նրա փառքը մոխրացնելու համար նա բորբոքուն կրակ կվառի:+
17 Իսրայելի Լույսը+ հուր կդառնա,+
Իսրայելի Սուրբը կրակ կդառնա
Եվ բոցավառվելով կոչնչացնի Ասորեստանի մոլախոտերն ու փշաթփերը:
18 Իսպառ կվերացնի նրա անտառների ու պարտեզների շքեղությունը,
Այն կչքանա, ինչպես մաշվում-գնում է հիվանդ մարդը:+
19 Նրա անտառում այնքան քիչ ծառեր կմնան,
Որ նույնիսկ փոքրիկ տղան կկարողանա հաշվել դրանք:
20 Այդ օրը Իսրայելի ժողովրդից մնացածները՝ Հակոբի տան փրկվածները,
Էլ չեն ապավինի իրենց հարվածողին,+
Այլ կապավինեն Եհովային,
Կմնան հավատարիմ Իսրայելի Սրբին:
22 Այո՛, ո՛վ Իսրայել, անգամ եթե քո ժողովուրդը ծովի ավազահատիկների չափ շատ լինի,
Նրանցից միայն մի փոքր մնացորդ կվերադառնա:+
23 Գերիշխան Տերը՝ Զորքերի տեր Եհովան, վճռել է կործանում բերել:
Այդ վճիռը կիրագործվի ողջ երկրով մեկ:+
24 Ուստի Գերիշխան Տերը՝ Զորքերի տեր Եհովան, ասում է. «Ո՛վ իմ ժողովուրդ, որ բնակվում ես Սիոնում, մի՛ վախեցիր Ասորեստանից, որը գավազանով հարվածում էր քեզ+ և իր ցուպը քո վրա էր բարձրացնում, ինչպես Եգիպտոսը:+ 25 Շատ քիչ ժամանակ հետո իմ դատաստանը վերջ կգտնի, և իմ բարկությունը ասորեստանցիների դեմ կուղղվի, որ կործանվեն:+ 26 Ես՝ Զորքերի տեր Եհովաս, նրանց վրա մտրակ կթափահարեմ,+ ինչպես այն ժամանակ, երբ ջախջախեցի Մադիանին Օրեբ ժայռի մոտ:+ Իմ ցուպը դեպի ծովը կմեկնեմ ու վեր կբարձրացնեմ, ինչպես Եգիպտոսի դեմ գործելիս:+
Այդ լուծը կկոտրվի+ շնորհիվ յուղի»:*
30 Աղաղակի՛ր, ճչա՛, ո՛վ Գալլիմի դուստր:*
Ուշադի՛ր, ո՛վ Լայիս:
Օ՜, խե՜ղճ Անաթոթ:+
31 Մադմենայի բնակիչները փախուստի են դիմել,
Գեբիմի բնակիչները ապաստան են փնտրում:
32 Հենց այսօր նա կանգ կառնի Նոբում,+
Բռունցքով կսպառնա Սիոնի դստեր լեռանը,
Այն լեռանը, որտեղ գտնվում է Երուսաղեմը:
Կկտրվեն բարձր ծառերը,
Կտապալվեն վիթխարի ծառերը:
34 Նա կացնով կկտրի անտառի թավուտները.
Զորավորի ձեռքով կընկնեն Լիբանանի ծառերը: