Եսայիա
19 Եգիպտոսի դեմ ուղղված պատգամ:+
Ահա Եհովան, արագասահ ամպ հեծած, գալիս է Եգիպտոս:
Նրա առաջ կսարսռան Եգիպտոսի փուչ աստվածները,+
Վախից կնվաղի Եգիպտոսի սիրտը:
2 «Ես եգիպտացիներին իրար դեմ կհանեմ,
Նրանք միմյանց դեմ կկռվեն,
Ամեն մեկը՝ իր եղբոր և իր դրացու դեմ,
Քաղաքը՝ քաղաքի դեմ, թագավորությունը՝ թագավորության դեմ:
Նրանք կդիմեն փուչ աստվածների,
Հմայողների, ոգեհարցների և բախտագուշակների:+
4 Ես Եգիպտոսին մի դաժան տիրոջ ձեռքը կմատնեմ,
Մի անգութ թագավոր կիշխի նրանց վրա»,+– ասում է ճշմարիտ Տերը՝ Զորքերի տեր Եհովան:
7 Նեղոսի եզերքին ու դրա գետաբերանին աճած բուսականությունը,
Մրրկահար կլինեն ու կվերանան:
8 Ձկնորսները սուգ կանեն,
Նեղոսի մեջ կարթ գցողները լացուկոծ կդնեն,
Ջրի վրա ցանց տարածողները խիստ կպակասեն:
10 Եգիպտոսի մանածագործները թևաթափ կլինեն,
Բոլոր վարձու աշխատողները կտրտմեն:
11 Տայանիսի+ իշխանները հիմար են:
Փարավոնի ամենաիմաստուն խորհրդականները անխոհեմ խորհուրդներ են տալիս:+
Ինչպե՞ս եք ասում փարավոնին.
«Ես իմաստունների սերունդ եմ,
Հնում ապրած թագավորներից եմ սերել»:
13 Տայանիսի իշխանները հիմարաբար են վարվել,
Եգիպտոսի ցեղերի գլուխները նրան ճանապարհից շեղել են:
14 Եհովան նրան շփոթմունքի մեջ է գցել:+
Եգիպտոսի ազդեցիկ մարդիկ նրան ամեն հարցում ճանապարհից շեղել են,
Եվ նա նման է հարբածի, որ սայթաքում է իր փսխածի մեջ:
16 Այդ օրը Եգիպտոսը նման կլինի կնոջ. նա կդողա ու կզարհուրի, երբ Զորքերի տեր Եհովան իր սպառնալից բռունցքը նրա վրա բարձրացնի:+ 17 Հուդայի երկիրը սարսափի մեջ կգցի Եգիպտոսին: Դրա մասին հիշատակումից անգամ եգիպտացիները կզարհուրեն՝ իմանալով, թե ինչ վճիռ է կայացրել Զորքերի տեր Եհովան իրենց դեմ:+
18 Այդ օրը Եգիպտոսում հինգ քաղաքներ կլինեն, որոնց բնակիչները Քանանի լեզվով* կխոսեն+ և Զորքերի տեր Եհովայի հանդեպ հավատարմության երդում կտան: Քաղաքներից մեկը Ավերման քաղաք կկոչվի:
19 Այդ օրը Եգիպտոսում Եհովայի համար զոհասեղան դրված կլինի երկրի կենտրոնում, իսկ սահմանի վրա Եհովայի պատվին սյուն կանգնեցված կլինի: 20 Դա Եգիպտոսում Զորքերի տեր Եհովայի մասին վկայող նշան կլինի: Մարդիկ, կեղեքիչներից ճնշված, օգնության կկանչեն Եհովային, և նա նրանց համար փրկիչ կուղարկի՝ մի մեծ փրկիչ, որը կազատագրի նրանց: 21 Եհովան հայտնի կդառնա եգիպտացիներին, և այդ օրը եգիպտացիները կճանաչեն Եհովային: Նրանք զոհեր ու նվերներ կմատուցեն Եհովային, երդում կտան նրան և այն կկատարեն: 22 Եհովան կհարվածի Եգիպտոսին,+ կհարվածի, իսկ հետո կբուժի: Մարդիկ կդառնան դեպի Եհովան, նա կլսի նրանց թախանձանքները և կբուժի նրանց:
23 Այդ օրը Եգիպտոսից Ասորեստան տանող մի մեծ ճանապարհ կբացվի:+ Ասորեստանցիները Եգիպտոս կգան, իսկ եգիպտացիները՝ Ասորեստան, և Եգիպտոսն ու Ասորեստանը միասին Աստծուն կծառայեն: 24 Այդ օրը Իսրայելը կլինի Եգիպտոսին ու Ասորեստանին միացած մյուս կողմը*+ և ողջ աշխարհի համար օրհնություն կլինի: 25 Զորքերի տեր Եհովան կօրհնի նրանց՝ ասելով. «Օրհնյալ լինի իմ ժողովուրդը՝ Եգիպտոսը, իմ ձեռքի գործը՝ Ասորեստանը, և իմ ժառանգությունը՝ Իսրայելը»:+