Եսայիա
31 Վա՜յ նրանց, ովքեր օգնության համար Եգիպտոս են գնում,+
Նժույգներին են ապավինում,+
Վստահում են բազմաքանակ մարտակառքերին,
Պատերազմական զորեղ ձիերին*
Եվ իրենց հույսը Իսրայելի Սրբի վրա չեն դնում,
Եհովայի առաջնորդությունը չեն փնտրում:*
2 Բայց դե նա էլ է իմաստուն և աղետ կբերի,
Նա իր խոսքերը հետ չի վերցնի:
Վեր կկենա չարագործների խառնամբոխի դեմ,
Մեղսագործներին օգնողների դեմ:+
Երբ Եհովան բարձրացնի իր ձեռքը,
Օգնություն առաջարկողը կսայթաքի,
Օգնություն ստացողը կընկնի,
Բոլորը միասին կկործանվեն:
4 Եհովան ասել է ինձ.
«Ինչպես առյուծը՝ զորեղ առյուծը, մռնչալով պահպանում է իր որսը,
Երբ հովիվները ողջ բազմությամբ դուրս են գալիս նրա դեմ,
Եվ չի սարսափում նրանց ձայներից,
Չի վախենում նրանց աղմուկ-աղաղակից,
Այնպես էլ Զորքերի տեր Եհովան պատերազմելու կգա
Սիոն լեռան և դրա գագաթի համար:
5 Ինչպես թռչունն է սրընթաց իջնում՝ իր ձագերին պաշտպանելու,
Այնպես էլ Զորքերի տեր Եհովան կպաշտպանի Երուսաղեմը,+
Նրան կպաշտպանի ու կազատի, կգթա ու կփրկի»:
6 «Ո՛վ Իսրայելի ժողովուրդ, վերադարձիր նրա մոտ, ում դեմ հանդգնորեն ապստամբել ես:+ 7 Այդ օրը յուրաքանչյուրդ կհրաժարվեք ձեր արծաթե ու ոսկե փուչ աստվածներից, որոնք ձեր ձեռքով եք շինել ու այդպիսով մեղք գործել:
Սրից ազատվելու համար նա փախուստի կդիմի,
Հարկադիր աշխատանքի կլծվեն նրա երիտասարդները: