Եսայիա
34 Ո՛վ ազգեր, մոտեցեք, որ լսեք,
Ո՛վ ժողովուրդներ, ուշադրություն դարձրեք:
Թող լսի երկիրը և այնտեղ եղած ամեն բան,
Երկիրն ու այնտեղ բնակվողները:
Նա նրանց կործանման կմատնի,
Սպանդի կհանձնի:+
4 Երկնքի ողջ զորքը կփտի,
Երկինքը գլանաձև գրքի պես կփաթաթվի:
Նրա ողջ զորքը կթոշնի ու վայր կընկնի,
Ինչպես թոշնած տերևներն են ցած ընկնում խաղողենուց,
Ինչպես չորացած թուզն է ընկնում թզենուց:
5 Աստված ասում է. «Երկնքում իմ սուրը արյունով կշաղախվի,+
Դատաստանական սուրս կիջնի Եդոմի վրա,+
Որին ես կործանման եմ դատապարտել:
6 Իմ՝ Եհովայիս սուրը կողողվի արյունով,
Կպատվի ճարպով,+
Մատղաշ խոյերի* ու այծերի արյունով,
Խոյերի երիկամների ճարպով,
Որովհետև ես՝ Եհովաս, զոհաբերություն եմ անելու Բոսրայում,
Մեծ կոտորած՝ Եդոմի երկրում:+
7 Վայրի ցլերն էլ դրանց հետ կընկնեն,
Մատղաշ ցլերը՝ ուժեղ ցլերի հետ միասին:
Նրանց երկիրը արյան մեջ կթաթախվի,
Նրանց հողը ճարպով կներծծվի»:
10 Գիշեր-ցերեկ այն չի հանգչի,
Նրա ծուխը հավերժ վեր կելնի:
Սերնդեսերունդ նա ամայացած կմնա,
Նրա միջով ոչ ոք չի անցնի հավիտենից մինչև հավիտյան:+
11 Այնտեղ բնակություն կհաստատեն հավալուսնը և փշախոզուկը,
Նրա տարածքում կբնակվեն ականջավոր բվերն ու ագռավները:
Աստված նրա վրայով կձգի ամայացման չափման լարը,
Վրան կկախի ավերման ուղղալարը:*
12 Նրա անվանիներից ոչ մեկը թագավոր չի դառնա,
Նրա բոլոր իշխանները կվերանան:
13 Նրա ամուր աշտարակներում փշեր կաճեն,
Ամրոցներում՝ եղինջներ ու փշոտ մոլախոտեր:
Նա շնագայլերի որջ կդառնա,+
Ջայլամների հանգրվան:
Այնտեղ կհանգրվանի գիշերային թռչունը:*
15 Օձն այնտեղ իր բույնը կշինի և ձու կդնի,
Դրանց վրա թուխս կնստի ու ձագերին իր հովանու տակ կպահպանի:
Այնտեղ կհավաքվեն ցիները, ամեն մեկը՝ իր զույգի հետ:
16 Փնտրեք Եհովայի գրքում ու բարձրաձայն կարդացեք.
Դրանք բոլորն էլ տեղում կլինեն,
Չի լինի մեկը, որն իր զույգը չունենա,
Քանի որ Եհովան իր բերանով է հրաման տվել,
Նրա ոգով են դրանք մեկտեղ հավաքվել:
Այդ տեղը նրանցը կլինի առհավետ,
Նրանք սերնդեսերունդ կբնակվեն այնտեղ: