Եսայիա
63 Այս ո՞վ է, որ գալիս է Եդոմից,+
Վառ, գունագեղ* հագուստով գալիս է Բոսրայից,+
Ո՞վ է այս շքեղ հանդերձ հագածը, որ գալիս է մեծ զորությամբ:
«Այդ ես եմ՝ Նա, ով արդար բաներ է խոսում,
Նա, ով ունի փրկելու մեծ զորություն»:
3 «Ես հնձանում մեն-մենակ խաղող էի ճմլում,
Ոչ մի մարդ չկար ինձ հետ:
Բարկությամբ ճմլում էի թշնամիներիս,
Ցասումով լցված՝ նրանց կոխկրտում:+
Նրանց արյունն է հագուստիս վրա ցայտել,
Շորերս ամբողջությամբ կեղտոտել:
5 Ես նայում էի, բայց ինձ աջակից չկար,
Զարմացա, որ ինձ թիկունք կանգնող չկար:
7 Ես կխոսեմ Եհովայի՝ հավատարիմ սիրով արված գործերի մասին,
Եհովայի՝ գովաբանության արժանի գործերի մասին,
Քանի որ գթասրտությունից ու մեծ հավատարիմ սիրուց մղված՝
Եհովան շատ բաներ է արել մեզ համար,+
Բազում լավ բաներ է արել Իսրայելի տան համար:
8 Նա ասաց. «Նրանք, անկասկած, իմ ժողովուրդն են՝
Իմ որդիները, որոնք անհավատարիմ չեն լինի»:+
Ուստի նա դարձավ նրանց Փրկիչը:+
11 Նրանց միտքը եկան վաղեմի օրերը, նրա ծառա Մովսեսի ժամանակները:
Նրանք ասացին. «Ո՞ւր է Նա, ով ծովից հանեց+ իր ժողովրդին նրա հովիվների հետ,+
Ո՞ւր է Նա, ով իր սուրբ ոգին դրեց Մովսեսի* մեջ,+
12 Նա, ով իր փառահեղ բազկով աջակցում էր Մովսեսին,*+
Ով բաժանեց ջրերը նրանց առաջ,+
Որ հավիտենական անուն ստեղծի իր համար,+
13 Ով տարավ նրանց ալեկոծ* ջրերի միջով,
Եվ նրանք անցան առանց սայթաքելու,
Ինչպես որ ձին՝ բաց դաշտում:*
Դու այդպես առաջնորդում էիր քո ժողովրդին,
Որ քո վեհ անունը փառավորես:+
Ո՞ւր է քո ջերմ հոգատարությունը մեր հանդեպ,
Ո՞ւր է քո զորությունը, ներսդ տակնուվրա անող կարեկցանքն+ ու գութը:+
Դրանք այլևս չես դրսևորում մեր հանդեպ:
Նույնիսկ եթե Աբրահամը մեզ չճանաչի,
Իսրայելը մեզ չընդունի,
Միևնույն է, ո՛վ Եհովա, դու մեր Հայրն ես:
Հնուց ի վեր մեր Փրկագնողն ես կոչվել:+
17 Ո՛վ Եհովա, ինչո՞ւ ես թողնում, որ շեղվենք քո ճանապարհներից:
Ինչո՞ւ ես թողնում, որ մեր սիրտը կարծրանա, ու չվախենանք քեզնից:+
Հանուն քո ծառաների, հանուն այն ցեղերի, որ քոնն են՝
Կրկին բարեհաճ եղիր մեր հանդեպ:+
18 Քո սուրբ ժողովուրդը միայն կարճ ժամանակ սեփականություն ունեցավ:
Մեր հակառակորդները կոխկրտեցին քո սրբարանը:+
19 Արդեն շատ վաղուց է, որ այնպիսին ենք, ասես դու մեզ վրա երբեք էլ չես իշխել,
Ասես երբեք էլ քո անունը չենք կրել: