2 Սամուել
Դաւիթի օրհնաբանութիւնը իր թշնամիներից ազատուելու համար։
22 Եւ Դաւիթն ասեց Տիրոջը այս երգի խօսքերն այն օրը, երբոր Տէրը նորան ազատել* էր իր բոլոր թշնամիների ձեռքից եւ Սաւուղի ձեռքից։
2 Տէրը իմ վէմն ու իմ բերդն ու իմ փրկիչն է։
3 Աստուած իմ ժայռն է. ես նորան եմ յուսացած.
Իմ վահանը եւ իմ փրկութեան եղջիւրը, իմ բարձրութինն ու ապաստանը,
Իմ ազատիչը. դու անիրաւութիւնից ազատում ես ինձ։
4 Օրհնեալն եմ կանչում՝ Եհովան,
եւ կ’ազատուիմ իմ թշնամիներիցը։
5 Որովհետեւ մահուան ալիքներն ինձ պաշարեցին,
կորուստի վտակներն ինձ տագնապեցրին։
6 Դժոխքի լարերը պատեցին ինձ.
Մահուան որոգայթներն իմ առաջն առան.
7 Իմ նեղութեան մէջ Տիրոջը կանչեցի,
Եւ իմ Աստուծուն աղաղակեցի.
Եւ նա լսեցի իր տաճարիցն իմ ձայնը.
Եւ իմ աղաղակը նորնա ականջին հասաւ։
8 Այն ժամանակ երկիրը սասանուեց ու դողաց,
Երկնքի հիմունքը սարսուեցան,
Եւ սասանուեցան, որովհետեւ նա բարկացաւ։
10 Եւ նա խոնարհեցրեց երկինքն, եւ իջաւ.
Եւ մէգ կար նորա ոտների տակ։
11 Եւ նա հեծաւ քերովբէի վերայ եւ թռաւ,
Եւ երեւեցաւ հողմի թեւերի վերայ։
12 Խաւարն իր շուրջը վարագոյր դրաւ՝
Թանձր ջրերը՝ օդեղէն ամպերը։
13 Նորա առաջի ճաճանչիցը
րակի կայծակներ բորբոքուեցան։
14 Երկինքիը որոտաց Տէրը,
Եւ Բարձրեալը տուաւ իր ձայնը։
15 Եւ նետեր ուղարկեց ու նորանց ցրուեց,
Կայծակներ ու նորանց խռովեցրեց։
16 Եւ երեւեցան ծովի հատակները,
Յայտնուեցան երկրի հիմունքը։
Տիրոջ յանդիմանութիւնովը,
Նորա բարկութեան հողմի փչելուցը։
17 Բարձրիցն աղարկեց՝ ինձ բռնեց.
Ինձ դուրս քաշեց շատ ջրերից։
18 Ինձ ազատեց զօրաւոր թշնամիներիցս,
Ինձ ատողներիցս՝ որ ինձանից ուժեղ էին.
19 Իմ առաջն իմ դժբաղդութեան օրը.
Բայց Տէրն ինձ նեցուկ եղաւ։
20 Եւ նա ինձ հանեց լայնարձակ տեղ.
Ինձ փրկեց. որովհետեւ ինձ հաւանեց։
21 Ինձ վարձատրեց Տէրն իմ արդարութեան համեմատ.
Իմ ձեռքի մաքրութեան պէս հատուցրեց ինձ։
22 Որովհետեւ ես պահեցի Տիրոջ ճանապարհները,
Եւ իմ Աստուծոյ դէմ ամբարշտութիւն չ’արի։
23 Որովհետեւ նորա բոլոր իրաւունքներն իմ առաջին են.
Եւ նորա օրէնքներիցը չ’հեռացայ։
24 Եւ նորա առաջին կատարեալ եղայ.
Ու զգուշացայ իմ անօրէնութիւնիցը։
25 Եւ ինձ հատուցրեց Տէրն իմ արդարութեան պէս,
Իմ մաքրութեան պէս՝ նորա աչքերի առաջին։
26 Սուրբի հետ սուրբ ես,
Կատարեալ մարդի հետ կատարեալ ես.
27 Մաքուրի հետ մաքուր ես,
եւ ծուռի հետ ծռվում ես։
28 Եւ դու վշտացած ժողովրդին փրկում ես.
Եւ աչքերդ բարձրերի վերայ է որ կործանես։
29 Որովհետեւ դու ես իմ ճրագը, ով Տէր.
Եւ Տէրը լուսաւորելու է իմ խաւարը։
30 Որովհետեւ քեզանով կ’վազեմ գունդի վերայ.
Իմ Աստուծովը պարսպից կ’անցնեմ։
32 Որովհետեւ ո՞վ է Աստուած բացի Եհովայից.
Ու ո՞վ է Վէմ բացի մեր Աստուածանից։
33 Աստուած է իմ զօրաւոր բերդը.
Ու կատարեալին տանում է իր ճանապարհովը։
34 Նա հաստատեց իմ ոտքերն ինչպէս եղջերուինը,
Եւ իմ բարձր տեղերի վերայ կանգնեցրեց ինձ։
35 Նա սովորեցնում է ձեռքերս պատերազմի
Ու իմ բազուկները լարում են պղնձի աղեղ։
36 Եւ դու տուիր ինձ քո փրկութեան վահանը,
Ու քո պատասխանելը մեծացրեց ինձ։
37 Լայնացրիր իմ գնացքն իմ ոտքի տակին,
Ու իմ սրունքները չ’դողդողացին։
38 Իմ թշնամիներին հալածեցի ու փչացրի նորանց.
Ու ես ետ չ’դառայ մինչեւ որ վերջացան։
39 Ես ջնջեցի նորանց ու խորտակեցի նորանց որ չ’կանգնեն.
Նորանք վայր ընկան իմ ոտների տակը։
40 Դու ինձ զօրութեամբ գօտեւորեցիր պատերազմի
Ու ինձ դէմ կանգնողներին իմ տակը գցեցիր։
41 Իմ թշնամիների մէջքը դէպի ինձ տուիր,
Ինձ ատողներին՝ որ ես ջարդեմ նորանց։
42 Նայեցին, բայց փրկող չ’կար.
Դէպի Տէրը, բայց չ’պատասխանեց նորանց։
43 Իսկ ես նորանց կ’փշրեմ երկրի փոշիի պէս.
Ճանապարհի ցեխի պէս կ’մանրեմ՝ կոխ կ’տամ նորանց։
44 Բայց դու ինձ ազատեցիր իմ ժողովրդի հակառակութիւնիցը.
Ինձ պահեցիր ազգերի գլուխ լինելու.
Իմ չ’ճանաչած ազգը ծառայում է ինձ։
45 Օտարների որդիքն ինձ խոնարհութիւն արին.
Ականջով լսելով ինձ հնազանդեցին։
46 Օտարների որդիքը թուլացան.
Ու դողալով դուրս եկան իրանց ապաստանարաններիցը։
47 Կենդանի է Եհովան, եւ օրհնեալ է իմ Վէմը,
Եւ բարձրեալ լինի Աստուած՝ իմ փրկութեան Վէմը.
48 Այն Աստուածը, որ ինձ համար վրեժխնդիր է լինում,
Ու ազգերն իմ տակին իջեցնում։
49 Եւ որ ինձ իմ թշնամիներիցը պրծացնում է,
Եւ իմ հակառակորդներիցն ինձ աւելի բարձր ես անում,
Բռնաւոր մարդիցն ինձ ազատում ես։